Լուսանկարչություն, թերևս, բոլորն են սիրում, դե իսկ 2013թ.-ը կարելի է իսկապես համարել բավականին բեղուն տարի աշխարհի տարբեր տաղանդավոր լուսանկարիչների համար, ովքեր փորձել են իրենց երևակայությունը իրականություն դարձնել և կամ ֆիքսել անցնող տարվա կարևոր պահերը:
Այս հոդվածում առանձնացրել ենք 35 ամենահետաքրքիր ֆոտոնախագծերն ու լուսանկարները:
1 Մարդկանց արձագանքը գեր կնոջ նկատմամբ
Մեր առօրյա կյանքում մենք բոլորս էլ երբեմն քննադատում ենք մարդկանց այս կամ այն բանի համար: Հալի Մորիս Կաֆիերոյի այս ֆոտոնախագիծը ցույց է տալիս, թե որքան է հասարակությունը դեգրադացված ու թե ինչպես է արձագանքում գեր կնոջը տեսնելիս:
Ամբողջական ֆոտոնախագիծը այստեղ:
2 Երեխաներ աշխարհի տարբեր անկյուններից՝ իրենց ամենաթանկ իրերի հետ:
Ո՞րն էր այն իրը կամ խաղալիքը, որ ամենից շատ էիր սիրում կամ ամենից թանկն էր քեզ համար մանկությանդ տարիներին: Լուսանկարիչ Գաբրիել Գալիմբերտիի ֆոտոնախագծում երևում է, թե որքան տարբեր է աշխարհի տարբեր անկյունների երեխաների կյանքը և որքան տարբեր է սոցիալական իրավիճակը: Որոշ լուսանկարներում պատկերված են գեղեցիկ տիկնիկներով երեխաներ, մյուսներւմ՝ երեխաներ, ովքեր խաղում են այն խաղալիքներով, որը նրանց ծնողները կարողացել են հայթայթել:
3 Այնտեղ, որտեղ քնում են երեխաները:
Ջեյմս Մոլիսոնի ֆոտոնախագծում երևում է, թե ինչպես են աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն ապրում տարբեր սոցիալական պայմաններում: Այս լուսանկարներից շատերը կարող են իսկապես հուզել ձեզ:
4 Անհույս ներգաղթյալները
Սովորաբար մարդիկ չեն սիրում, երբ իրենց լուսանկարում են անծանոթները: Այնպես որ, այս ֆոտոնախագիծն իսկապես ավելի է հետաքրքրանում, քանի որ այս մարդիկ վստահելով լուսանկարչին, թույլ են տվել նրան լուսանկարել իրենց: Լուսանկարիչ Էննի Լինգը ֆիքսել էր Նյու-Յորքի Բոուերի 81-ի ներգաղթյալները լուսանկարները: Ֆոտոնախագծի լուսանկարները ներկայացված են Ամերիկայի Չինական թանգարանում:
5 Նրանք սուզվո՞ւմ են, թե թռչում:
Շատ լուսանկարիչներ են լուսանկարել սուզվող լողորդներին օդում թռիչքի պահին, սակայն Բրեդ Հերիսի աշխատանքները տարբերվում են մնացյալներից՝ ֆոնի բացակայությամբ ու լուսավորության առանձնահատկությամբ, որոնց շնորհիվ լուսանկարների վերջնական արդյունքն ուղղակի ապշեցուցիչ է:
6 Պայծառ ազատություն:
Թռիչքի ժամանակ հազիվ են մարդիկ կարողանում զսպել իրենց վախը, իսկ լուսանկարիչ Ջեյմս Կաստերին հաջողվել է այս տպավորիչ լուսանկարը ստանալ, որտեղ լույսերի ու ստվերների մեջ երևում է Նյու-Յորքի ամենաբարձր երկնաքերը:
7 Կենդանիների դիմանկարներ
Նյույորքաբնակ Բրեդ Ուիլսոնը հիմնականում մարդկանց է լուսանկարում, սակայն նրա` կենդանիների այս ֆոտոնախագիծը, որտեղ կենդանիների դիմանակարներն են արված, ուղղակի ապշեցուցիչ է:
8 Սիրո պատկերը փլատակներում:
Ոչ ոք չգիտի՝ արդյո՞ք լուսանկարում պատկերված մարդիկ զույգեր են եղել, թե ոչ. ամեն դեպքում, գրկախառնված մարդկանց այս լուսանկարը բարություն է արտացոլում: Լուսանկարն արվել է Բանգլադեշի Դաքայոում գործարանի փլուզումից հետո՝ Տասլիմա Ախթարի կողմից:
9 «World Press Photo» ֆոտոմրցույթի հաղթողը
Այս լուսանկարը, որն ավելի շատ պաստառի է նման՝ «World Press Photo» ֆոտոմրցույթի հաղթողն է: Լուսանկարի հեղինակը Փոլ Հենսն է:
10 Քաղաքացիական անկարգություններն ամբողջ աշխարհում:
Վիկտոր Կաիվանոյի անանուն լուսանկարում պատկերված է միայնակ կինը, ում դեմքին իրավապահը պղպեղի արցունքաբեր սփրեյ է ցանում՝ Ռիո դե Ժանեիրոյի դատարկ փողոցում: Այս լուսանկարում երևում է, թե ինչպես է իրավապաը չարաշահում իր իշխանությունը:
Իսկ Էդ Օուն Եգիպտոսի Թահրիր հրապարակի լուսանկարն է արել հրապարակին նայող շենքի պատշգամբից՝ լուսանկարի մյուս մասում ցույց տալով բնակարանում նստած երիտասարդներին:
Ռուսաստանում, Դմիտրի Լոեցինը ֆիքսել է այս դրամատիկ պահը, որտեղ երևում է միասեռականների իրավունքների պաշտպան ակտիվիստը, ում ծեծել էին Սանկտ-Պետերբուրգում այն բանից հետո, երբ Պուտինը ստորագրեց ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հարաբերությունները մերժող օրինագիծը:
11 Ուժ ու գեղեցկություն արտացոլող կենդանի մնացածների դիմանկարները
2011թ.-ին Նորվեգիայի Օսլո բնակավայրի ամառային ճամբարում զինված մարդը 69 երիտասարդի էր սպանել: Այդ սարսափելի միջադեպից շատերին հաջողվեց փրկվել, բայց ոչ առանց ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքների: Անդրեա Ջեսթվիգը ֆիքսել է կենդանի մնացածների գեղեցիկ դիմանկարները, որոնք արտացոլում են, թե ինչպես են մարդիկ հաղթահարում իրենց հետ տեղի ունեցած դժբախտություններն ու շարունակում ապրել:
12 Սպորտային լուսանկարչության լավագույն պահերը:
Տարվա լավագույն լուսանկարներից, թերևս, կարելի է համարել Հեկտոր Գաբինոսի Ռեյ Ալեն լուսանկարը գնդակը նետելիս, որտեղ նա ոչ միայն կարողացել է ֆիքսել ոչ միայնմարզիկին, այլև դահլիճում հավաքված խաղին հետևող մարզասերնների սպասողական հույզերը:
Սակայն Քեմ ՄցԴենիելի ամերիկյան ֆուտբոլի այս լուսանկարը իսկապես ցնցող է, որտեղ ֆիքսվել է, թե ինչպես է մարզիկը, հաղթահարելով հակառակորդի խոչընդոտները, հանգիստ դեմքով առաջ շարժվում:
13 Ինքնանկարներ
Բոլորն էլ սիրում են ինքնալուսանկարները: Այս տարվա ամենատպավորիչ ինքնալուսանկարների ֆոտոնախագծերից, թերևս, ամենատպավորիչը լուսանկարչուհի Սոֆի Ստարզենսկին է, ով լուսանկարել է ինքն իրեն հղիության 9 ամիսների ընթացքում:
14 Միայն մի փոքր համբերություն:
Ինչ խոսք, այս տարվա ամենահետաքրքիր ֆոտոնախագծերից է Դեյլ Իրբիի լուսանկարների շարքը, որտեղ նա 40 տարի շարունակ լուսանկարվել է նույն հագուստով ու 2013-ին արդեն նրա լուսանկարները հայտնվել են համացանցում:
15 Իսկ եթե այդքան համբերություն չունեք...
Եթե դուք կորցրել եք կամ դեն եք նետել ձեր վերնաշապիկը՝ կարող եք ուղղակի կրկնօրինակել փոքր ժամանակ արված ձեր լուսանկարը: Ինչպես նրանք:
16 Գունավոր լուսանկարները հրաշալի են:
1980-ականներին Թդ Թյորները հայտարարեց, որ պատրաստվում է վերականգնել հին անգույն լուսանկարները ու աշխարհի տարբեր անկյուններից ֆոտոշոփի մասնագետները հանձն առան վերականգնել պատմական նշանակություն ունեցող լուսանկարների գույները: Օրինակ, Թոնի Ֆրիսսելի «Harper՛s Bazaar»-ի այս լուսանկարը 1947թ. է, որի գույները վերականգնել է Մայքլ Կատանաչապոական:
17 Այսպես նաև Ապոլլոյի լուսանկարները:
Մենք, իհարկե, սիրում ենք Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարները, սակայն ունենալ Ապոլլո առաքելություննեիրի պատմական լուսանկարների գունավոր տարբերակնները, համաձայնեք, որ բոլորովին այլ արժեք է:
18 Սա զենք չէ
«Thumbs & Ammo» հումորային բլոգում ներկայացվել են ֆոտոշոփով փոփոխության ենթարկված լուսանկարներ ֆիլմերից, որտեղ զենքերի փոխարեն հերոսներն իրենց ձեռքով «like» են ցույց տալիս:
19 Երբ ծնողներն անսպառ երևակայություն ունեն
Լուսանկարիչ Ջոշուա Հոֆինը իր երեխաների հետ մանկության դասական վախերն արտահայտող տեսարաններ է պատկերել:
Իսկ ճապոնացի Տոյոկազու Նագանոն իր 4-ամյա դստեր` Կաննայի հետ տարբեր տարիների ընթացքում հետաքրքիր կրեատիվ ֆոտոշարք է հավաքել:
3 տարեկան հասակում երեխաներին անհրաժեշտ է ամեն օր 14 ժամ քնել: Դե իսկ մինչ մանկիկը ստանում է իրեն այդքան անհրաժեշտ քունը, մայրիկն այդ ժամանակը գիտե՝ ինչպես արդյունավետ օգտագործել: Կալիֆորնիայում բնակվող Սիոնին Քուինի Լիաոն հեքիաթների հերոս է դարձրել իր մանկիկին՝ կրեատիվ ֆոտոնախագծի շնորհիվ:
20 Հանցագործների վինտաժային նկարներ 1920-ականներից:
Սիդնեյի արդարադատության ու ոստիկանության թանգարանը ցուցադրության է հանել հանցագործների 1920-ականների ու 1930թ.-ի վինտաժային լուսանկարներ: Այս հանցագործները բավականին կոկիկ տեսք ունեն, այնպե՞ս չէ:
21 Հետևեք այս տղային Instagram-ում
Մուրադ Օսմանը Instagram-ի իր էջում հրապարակել է գեղեցիկ կրեատիվ լուսանկարներ, որտեղ նրա ընկերուհին նրա ձեռքը բռնած նրան տանում է տարբեր վայրեր, ինչպես այս դեպքում տանում է դեպի դեղին ծաղիկներով դաշտ:
22 Ընկերուհին լուսանկարչության մեջ
Դե իսկ Կեիսուկե Ջինուշին որոշել է իր ֆոտոնախագծով խաբել բոլորին, թե իբր ընկերուհի ունի, ու սովորեցնում է, թե ինչպես է պետք դա անել լուսանկարչության միջոցով:
23 Փողոցային լուսանկարչություն կամ անծանոթները
Փողոցային լուսանկարիչ Ջաբալի Սավիկին փողոցում տարբեր իրավիճակներում ֆիքսում է անծանոթ մարդկանց ու մի ամբողջ պատմություն պատմում դրանց միջոցով:
24 8x10 օբեկտիվով ֆոտոխցիկը վարպետի ձեռքում
Լուսանկարիչ Գրեգ Միլլերը հրաշալի փողոցային կադրեր է ստանում իրական իրավիճակներից ու տեսարաններից, որոնց չգնահատել չեք կարող:
25 20x24 օբեկտիվով ֆոտոխցիկը վարպետի ձեռքում
Իհարկե, յուրաքանչյուրն էլ կարող է ֆոտոշոփի կամ համակարգչային հատուկ հավելվածների ու ծրագրերի միջոցով երկու լուսանկար միավորել մեկ կադրում, սակայն Ջեֆ Էնլոուն անցնելով հին դպրոց, կրկնակի ֆիքսումով 20x24 պոլարոիդով գեղեցիկ լուսանկարներ է ստեղծում:
26 Մեծ ֆորմատով լուսանկարները
«The New York Times»-ի «The New York Times Magazine», «Washington Post», «Sports Illustrated» և «PhotoShelter» կայքերն այս տարի հրաշալի անակնկալ մատուցեցին կայքերում մեծ ` էկրանի չափսերին հասնող լուսանկարներ առցանց տեղադրելով:
27 Երբ լուսանկարիչներն իրենց կյանքն են վտանգում ֆոտոռեպորտաժներ ստեղծելիս
2013թ.-ը բավականին անհանգիստ տարի էր, ու լուսանկարիչներն իրենց ֆոտոխցիկով հասցրել են պատմական նշանակություն ունեցող բազմաթիվ կադրեր ֆիքսել՝ երբեմն նույնիսկ վտանգելով իրենց կյանքը: Լուսանկարիչ Այման Իսմայիլի այս լուսանկարում պատկերված է, թե ինչպես են Մուսուլման Եղբայրների ներկայացուցիչները եկեղեցու դռների մոտ հարձակվում լուսանկարչի վրա:
28 Անիմացիոն լուսանկարներ
Անիմացիոն լուսանկարները իսկապես զարգացում են ապրել այս տարի: Իսկ ինչո՞ւ դրանք չօգտագործել, օրինակ, հարսանեկան լուսանկարներ ստեղծել:
Տես նաև SmileBooth-ի աշխատանքները:
Equinox-ի աշխատանքները ֆիզիկական վարժությունները ցուցադրելու համար:
29 Կաթնային հագուստի ֆոտոնախագիծը
Լոնդոնաբնակ լեհ լուսանկարիչ Երոսլավ Վիժորկեվիչը լուսանկարների իր շարքում կանանց է լուսանկարում, իսկ նրանց հագուստի փոխարեն կաթ է: Լուսանկարների վերջնական տեսքն իսկապես ապշեցուցիչ է:
30 Աուտիզմով հիվանդ տղան
Ֆանտաստիկ լուսանկարիչ Թիմաթի Արչիբալդը լուսանկարել է աուտիզմով հիվանդ իր տղային տարվա ամենահուզիչ` «Echolilia» խորագրով ֆոտոշարքում, որն ասես հոր ու որդու միջև վիզուալ լեզու է:
31 Մինչ նրանք կանհետանան
Լուսանկարիչ Ջիմմի Նելսոնը, ճանապարհորդելով ու աշխարհի տարբեր անկյուններում լինելով, լուսանկարել ու վավերագրել է 31 բացառիկ ցեղի: Պատկերացրեք, թե որքան դժվար պետք է որ լիներ լուսանկարչի համար այս մարդկանց վստահությունը շահելը, որպեսզի ստեղծվեր նրա՝ «Մինչ նրանք կանհետանան» ֆոտոնախագիծը:
32 Լող ձկների հետ
Թայվանաբնակ լուսանկարիչ Վիսարուտե Անգկատավանիչը ձկներ շատ է սիրում ու այդ մասին է վկայում նրա գեղեցիկ ֆոտոնախագիծը:
33 Փոքրիկ երեխաներն ու շունիկները
Մենք բոլորս էլ սիրում ենք փոքրիկ երեխաներին ու շունիկների ձագուկներին: Դե պատկերացրեք Ջեսիկա Շիբայի ֆոտոնախագիծը, որտեղ նա լուսանկարում է այս երկու պաշտելի արարածներին միասին:
34 Փաթիլներ
Այս տարի ձյան փաթիլների մակրոլուսանկարներով զարմացրեց Ալեքսեյ Կլյատովը, ով այս կադրերն արել է իր հին ֆոտոխցիկին 50 դոլարանոց ոսպնյակներ տեղադրելով:
35 Միգուցե՞ կհանդիպեմ ընկերներիս մի օր:
Ջուլիեն Մաուվեսի այս լուսանկարները նայելուց հետո դուք այլևս չեք ցանկանա այնքան շատ ժամանակ անցկացնել համակարգչի առջև, որքան հիմա: Նրա ֆոտոնախագծի խորագիրն է «Միայնակ պատուհանը»: