Աչքներս լույս, ժողովուրդ ջան, պարզվում է՝ մենակ գազի 300 միլիոն դոլարի պարտքը չէ, որ մեր ջանից են հանելու, մենք դեռ առնվազն 120 միլիոն դոլար էլ պարտք ենք:
Չէ, գազի համար չէ: Էս մի պարտքն էլ կուտակվել է Միխային Բաղդասարովի թեթև ձեռքով` տարբեր երկրների օդանավակայանների մատուցած աէրոնավիգացիոն ծառայությունների դիմաց, որը «Արմավիան» կուտակել է 4 տարիների ընթացքում, ու քանի որ նրան լիցենզիա տվել էր ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ապա պետությունը կիսում է պատասխանատվությունն այս պարտքի համար, իսկ քանի որ Արմավիան սնանկ է ճանաչվել, ապա ողջ պատասխանատվությունը մնում ՀՀ-ի վրա ու վճարվելու է պետբյուջեից:
Հասկանում եմ, որ տխմար հարց է, բայց ինչո՞ւ պետք է Բաղդասարովի կերած թրիքի դիմաց վճարեն մեր` հարկատուներիս փողերով: Եթե այդպես է, ապա ինչու Բաղդասարովի ողջ ունեցվածքի ու ակտիվների վրա կալանք չի դրվում: Ի վերջո, պետությանը առնվազն 120 միլիոն դոլարի վնաս է հասցվել ու մի՞թե ցինիկաբար սրա համար էլ ոչինչ չեն անի: