Այս տարվա մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով:
***
Մայր տոնածառը զարդարված է շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։
***
Երևանի ամանորյա տեսքն ապահովում են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը՝ տեղադրված բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։
***
Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։
***
Հույների «բուն» Նոր տարին հիմնականում կապված է Քրիստոսի ծնունդի հետ, որը նշում են դեկտեմբերի 25-ին:
Գիտե՞ք, որ Դեկտեմբերի 25-ին հույները գնում են եկեղեցի՝ Քրիստոսի Ծննդյան օրվան նվիրված ծիսակատարությանը մասնակցելու, որից հետո յուրաքանչյուր ընտանիքում սկսվում է տոնական մեծ խնջույք:
***
Ասորիների ամենամեծ կրոնական և ազգային տոնը Նոր տարին է: Այն կոչվում է «բնության վերականգնման ու աշխուժության տոն»:
***
Ասորիներն Ամանորը նշում են ապրիլի 1-ին՝ կազմակերպելով ճոխ խնջույքներ: Պատրաստվում են ավանդական ճաշատեսակներ՝ մուրտուխա, ժաժիկ:
***
Հրեական Նոր տարին «Ռոշ հա-Շանա»-ն, որ թարգմանաբար նշանակում է «Տարեգլուխ», ունի ազգային նշանակություն: Հրեաներն այն տոնում են յոթերորդ ամսվա առաջին օրը:
***
Բեթղեհեմում, Ծննդյան տոներն առաջինը նշում են կաթոլիկները, հետո՝ ուղղափառները, ամենավերջում՝ հունվարին՝ առաքելական եկեղեցին:
ՀԻՇԵ՛Ք ՍԱ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ
Ամանորյա սեղանի շուրջը նախքան կենաց խմելը խորհուրդ է տրվում ուտել, բայց ո՛չ յուղոտ կերակուր, որը նպաստում է ալկոհոլի արագ յուրացմանը, ոչ էլ դժվար յուրացվող ածխաջրեր:
Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը, ամանորյա սեղանի շուրջը շատ աղի կերակուր մի՛ կերեք, իսկ ալկոհոլային խմիչքները քիչ քանակությամբ և ուշ-ուշ խմեք:
Նոր տարվա խնջույքից հետո Առավոտյան խումհարությունը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում 200գ նարնջի հյութի մեջ 1 կիտրոնի հյութ քամել, ավելացնել 100գ մեղր, այս խառնուրդը լավ հարել և խմել:
Մի քանի օր տևող խնջույքից հետո օրգանիզմը բեռնաթափելու խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ ջուր՝ 1 կիտրոնի հյութով կամ որևէ թթվաշ մրգի հյութ:
Չնայած հայերը սնունդը լավ մարսելու համար նախընտրում են խմել հանքային ջրեր, այն չի թույլատրվում օգտագործել ուտելուց հետո, քանի որ այդ դեպքում մարսողությունը դժվար է ընթանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ardzagank.am/posts/223071347874252:0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել