Եթե ես կորցնեմ ինձ հարբած ծխում,
Պոետին վայել թե երգել սկսեմ,
Ապա իմ երգի ամեն հնչյունում
Ես քո անունը պիտի կրկնեմ:
Ես երգեմ պիտի այն լույսը գուցե,
Որը քո հոգու միակ անունն է,
Եվ երգս պիտի լուսավոր դառնա,
Իմ մութ սենյակում,
Եվ իմ աշխարհքում դառնա արեգակ:
Ու խենթին վայել թե բռունցքներս պատեպատ խփեմ,
Ու ատամներս կրճտացնելով հառաչեմ, ոռնամ,
Շուրթս քո անվան լույս հնչյուններից միայն կարյունի:
Արբեցած ծխում, որն իմ աշխարհի մշտական գույնն է,
Լոկ քո անունն է լուսավոր այսքան, լուսավոր այնքան,

 

Որ ես արևից խռով եմ վաղուց ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել