- Հայրիկ, գուշակիր, թե որ գնացքն է ամենից շատ ուշանում:
- Չգիտեմ, տղաս, ո՞րը:
- Այն գնացքը, որը դու խոստացել էիր նվիրել նախանցյալ տարի…
* * *
«...Նորից գալիս է հերթական ինչ-որ անասունի տարի… մինչդեռ ինչքան լավ կլիներ ապրել մարդավարի:
* * *
Որդին հարցնում է միայնակ մորը.
- Մայրիկ, մայրիկ, իսկ ո՞վ է իմ հայրիկը:
- Ձմեռ պապը ,- չարացած պատասխանում է մայրը:
- Ո՞նց էդպես , - զարմանում է տղան:
- Եկավ գիշերը, արեց իր նվերը, ու դրանից հետո ոչ ոք նրան չի տեսել…
* * *
Հրեական Ձմեռ պապը.
- Բարև-բարև երեխաներ, գնեք դուք պես-պես նվերներ…
* * *
Ծննդատան սենյակներից մեկն է: Այցի է գալիս պրոֆեսորը… Հարցեր, պատասխաններ… Պարզվում է` բոլորը պատրաստվում են ծննդաբերել նույն օրը` հոկտեմբերի մեկին: Պրոֆեսորը զարմացած է:
Նրան բացատրում են.
- Դե-ե, մենք Նոր տարին նույն ընկերախմբով ենք դիմավորել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=222708674577186&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել