1in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 շենքում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղի վարչական շենքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:
Նախնական տվյալներով այրվում է շինության 1-ին և 2-րդ հարկերը մասնակի (մոտ 200 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_240420.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



