«Ազգ»-ը գրում է.
Մինչ Հայաստանում որոշ լրատվամիջոցներ իրենց լրագրողներին գործուղել էին խորհրդարան`դրա ապակե պատուհանները թխթխկացնելու, մինչ բոլորովին այլ լրատվամիջոցներ մեզ բոլորիս բացատրում էին, թե ո՞վ է լրագրողը, ի՞նչ մասնագիտություն է սա իրականում, եւ վերջապես,մինչ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «ազգային հարստություն», ոմանց համար էլ «ազգային արժեք»`«Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը,Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Մաքսային միության եւ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես եկավ մի շատ ուշագրավ հայտարարությամբ:Հայր Ալիեւի լավագույն ընկերներից մեկը, ինչի մասին հաճախ որդի Ալիեւի հետ ունեցած հանդիպումներում բարձրաձայնում է Նազարբաեւը, Մոսկվայում, ինչպես ասում են, «Պուտինի առաջ»կանգնեց ու հայտարարեց.
«Ըստ էության մենք մեր գործընկերների հետ կստորագրենք Հայաստանի`Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը, որը համաձայնեցված է: Բայց մենք այդտեղունենք հատուկ կարծիք` կապված ԼՂ հակամարտության հետեւանքով անորոշ մնացած Մաքսայինմիության սահմանների հետ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունից, օրինակ, ԳագիկՄինասյանը, հայտարարել էր. «Մաքսային միության երկրները, փաստորեն, ընդունում են Ղարաբաղի ու Հայաստանի ներկա իրավիճակը, քանի որ Հայաստանին ընդունում են` հաշվի առնելով Արցախի ներկաիրավիճակը»:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում