Իգոր Մուրադյանը հարցնում է, թե «այս իրավիճակում հայ հայրենասերները պետք է մտածեն, թե ինչի են պատրաստ հանուն ռուսական գաղութատիրությունից հայրենիքի ազատագրման: Նրանցից բացի ոչ ոք այդ խնդիրը չի լուծի:» 
Համաձայն եմ, սակայն մեկ կարևոր ճշգրտումով. 
Այսօրվա ռուսական գաղութացումը Հայաստանի վերջին 22 տարիների արևմտյան կողմնորոշման, պաշտոնական եվրոինտեգրացիոն կուրսի, պետական քաղաքականություն դարձած օտարամոլության և ինքնիշխանությունը վաճառելու քաղաքականության հետևանքն է: Այնքան լեզուները կախ վազ տվեցին Արևմուտք, որ չլմփացին ռուսական ճահճի մեջ: Միայն ռուսական գաղութատիրությունից հրաժարվելն անհնար է: Պետք է պայքարել հանուն ինքնիշխանության` հրաժարվելով ամեն տեսակ գաղութացումից: 
Եթե մերօրյա անկախական-ազատագրական շարժումը գնա 89-91-ին որդեգրված և մինչ օրս քաղաքական դաշտում տարածված ռուսական կողմնորոշումը արևմտամետ-եվրոպամետով փոխարինելու ճանապարհով, ապա մենք ոչ միայն չեն անկախանա, այլ ավելի դաժան կորուստներ կունենանք:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել