1in.am-ը գրում է.

Ֆրանցիսկոս պապը կարդացել է իր առաջին Սուրբծննդյան քարոզը որպես Հռոմի եպիսկոպոս: Հովվապետը բազիլիկայի կենտրոնական պատշգամբից բազմությանը դիմել է ավանդական ուղերձով՝ շնորհավորելով ողջ քրիստոնեական աշխարհին լուսավոր տոնի առիթով:

Ֆրանցիսկոսը Երկրի բնակիչներին մաղթել է խաղաղություն և բարեկեցություն: Նա հիշեցրել է պատերազմի զոհ դարձած երեխաների մասին: Պապը Սիրիայում արյունալի հակամարտության անհապաղ դադարեցման կոչ է արել՝ տագնապով հիշատակելով նաև լարվածության այլ օջախներ՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Սուդան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Աֆրիկյան եղջյուր, Իրաք: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Հովվապետը հիշել է նաև իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ զոհված փախստականներին, կարեկցանք հայտնել տարերային աղետներից, այդ թվում՝ Ֆիլիպիններին հարվածած «Հայան» թայֆունից բոլոր տուժածներին:

Պապը թողություն է տվել իրեն լսող բոլոր մարդկանց մեղքերին և դիմել «հոտին»՝ «Քաղաքին և աշխարհին» (Ուրբի էտ օրբի) ավանդական օրհնությամբ: Ի տարբերություն իր նախորդների՝ նա չի արտասանել այն տարբեր լեզուներով:

Շվեյցարացի գվարդիականների և իտալացի կարաբիներների պատվո պահակախմբերի նվագախմբերը կատարել են Վատիկանի և Իտալիայի պետական հիմները:

Հովվապետի ելույթը լսել են ոչ միայն Հռոմի բազիլիկայի առջև հավաքված տասնյակ հազարավոր ուխտավորները, այլև միլիոնավոր հեռուստադիտողներ և ռադիոլսողներ՝ հայտնում է Սուրբ Գահի մամլո կենտրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել