Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծած Սըր Չարլզ Սպենսերը կամ ինչպես շատերին է հայտնի Չարլիե Չապլինը ծնվել է Լոնդոնում` 1889թ. ապրիլի 16-ին մահացել այսօր՝ 1977թ. դեկտեմբերի 25-ին, Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել:
Նա ծնվել է դերասանների ընտանիքում։ Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղան» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։
1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է՝ գումար ստանալու նպատակով[1]։ Ոստիկանությանը, սակայն, հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։
Չապլինը 4 անգամ ամուսնացած է եղել և ունեցել է 12 երեխա։ Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` Անձրևի տակ մնացածը, որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.`«Ոսկու տենդ» 1928 թ., «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։
Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի ցուցակում և ըստ 10 ժանրերի գլխավորելով է ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։ Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։
Չապլինի երեխաներից ոմանք իրենց ուժերը են փորձել որպես դերասան, նրանցից ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:
Չապլին մարդու կերպարի, նրա մարդ լինելու մասին պատկերացումները հստականում եմ հատկապես նրա գրվածքներում ահվասիք Ձեզ ենք ներկայացնում կյանքի մասին նրա հիանալի մտորումը՝
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:
Չարլի Չապլինի լիամետրաժ ֆիլմերն են՝
1. 1914 - Թիլլիի ընդհատված սիրավեպը (Tillie’s Punctured Romance, այլ անուններ` For the Love of Tillie / Marie’s Millions / Tillie’s Big Romance / Tillie’s Nightmare; համարվում է պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոկատակերգությունը)
2. 1921 - Փոքրիկը (The Kid; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
3. 1923 - Փարիզուհին (A Woman of Paris; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
4. 1925 - Ոսկու տենդ (The Gold Rush; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
5. 1926 - Ծովի կինը (A Woman of the Sea; պրոդյուսեր)
6. 1928 - Կրկես (The Circus; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
7. 1928 - Արվեստի մարդիկ (Show People; դերասան)
8. 1931 - Մեծ քաղաքի լույսերը (City Lights; այլ անվանումը` City Lights։ A Comedy Romance in Pantomime; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր, կոմպոզիտոր)
9. 1936 - Նոր ժամանակներ (Modern Times; այլ անվանումը` The Masses; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
10. 1940 - Մեծ բռնապետը (The Great Dictator; այլ անվանում` The Dictator; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
11. 1947 - Մըսյե Վերդու (Monsieur Verdoux; այլ անվանում` A Comedy of Murders / The Ladykiller; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
12. 1952 - Բեմի լուսերը (Limelight; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
13. 1957 - Արքա Նյու-Յորքում (A King in
14. 1967 - Կոմսուհին Հոնկոնգից (A Countess From Hong Kong; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
Ձեզ ենք ներկայացնում Չապլինի մասին հոլիվուդյան ֆիլմը՝