1in.am-ը գրում է.
Մեծ բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու` արքայազն Ջորջի առաջին սուրբծննդյան նվերը եղել է խաղալիք գնացք` հաղորդում է Express-ը:
Ջորջի պապիկը` արքայազն Չարլզը, գնացքի փայտե մոդելները և մի քանի մեքենաներ բերել է Հնդկաստանից:
Խանութի վաճառողների խոսքով՝ յուրաքանչյուր ավտոմեքենան արժե մոտ 12 ֆունտ սթերլինգ, իսկ փայտե գնացքը` շուրջ 20:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, թագավորական ընտանիքը Սուրբ ծնունդը դիմավորել է միասին Սանդրինգհեմում` Նորֆոլքի դքսությունում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_240245.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



