փռֆե
Աշոտ Երկաթ

ԵՐԵՎԱՆ – Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը մի խումբ լրագրողների ցուցադրեց Հայաստանի նոր սերնդի զենքը: «Աշոտ Երկաթ» անունը ստացած նանոզրահը ստեղծվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մետալուրգիայի բաժնի  հետ ոչ մի կապ չունեցող մասնագետների կողմից և կոչված է Հայաստանի սպառազինությունը նոր տեխնիկական մակարդակի հասցնելուն:

Վերլուծաբանների կարծիքով նոր զենքը կարող է կտրուկ փոփոխել քաղաքական իրավիճակը տարածաշրջանում. մասնավորապես Ռազմավարական  հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի նախագահ Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարել է` «Եթե մոտ ապագայում հիմնվի «Աշոտ Երկաթների» մասսայական արտադրություն` ինչը մի կողմից շատ տրամաբանական է, բայց մյուս կողմից կարող է նաև տեղի չունենալ, Հայաստանը միանշանակ կդառնա պայմաններ թելադրող ուժ տարածաշրջանում: Մյուս կողմից չեմ բացառաում որոշակի զարգացումներ, որոնց արդյունքում դա կարող է տեղի չունենալ: Այս պահին ավելի ստույգ դժվար է կանխատեսել»:

Պաշտոնական Բաքուն արդեն հասցրել է արձագանքել փոքրիկ հիստերիաներով

1unnamed
Ի. Ալիևի անձնական արխիվից

համեմված լացուկոծով և խնդրել է Միացյալ ազգերի կազմակերպությանը  արգելել «Աշոտ Երկաթի» արտադրությունը: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում է իր ամբողջ գիտահետազոտական ներուժը օգտագործել հակակշիռ ստեղծելուն: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իր բլոկնոտում կազմել է «Պողպատե Թոֆիկ» ադրբեջանական նանոզրահի կոնցեպտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել