Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ Մյունխենի Բավարիայի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն շատ լավատեսորեն է տրամադրված ակումբի ապագայի նկատմամբ: Ռումենիգեի լավատեսությունը պայմանավորված է ինչպես խաղացողների, այնպես էլ մարզչի` Գվարդիոլայի, ընտրությամբ:
«Իհարկե դժվար կլինի հասնել Բարսելոնայի մակարդակին, երբ նրանց մարզիչը Գվարդիոլան էր: Սակայն կարծում եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, ապա միայն այս թիմի և այս մարզչի հետ: Մենք կայունություն ենք փնտրում: Իհարկե, Չեմպիոնների լիգայում ամեն անգամ հաղթել չի հաջողվի, բայց լավ կլինի, որ միշտ լավագույն քառյակում լինենք»-, ասել է Ռումենիգեն:
Նյութի աղբյուր՝ http://www.isoccer.info/archives/501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



