Բավարիան դեռ կհզորանա


11:05 , 25 դեկտեմբեր, 2013

image    Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ Մյունխենի Բավարիայի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն շատ լավատեսորեն է տրամադրված ակումբի ապագայի նկատմամբ: Ռումենիգեի լավատեսությունը պայմանավորված է ինչպես խաղացողների, այնպես էլ մարզչի` Գվարդիոլայի, ընտրությամբ: 
 «Իհարկե դժվար կլինի հասնել Բարսելոնայի մակարդակին, երբ նրանց մարզիչը Գվարդիոլան էր: Սակայն կարծում եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, ապա միայն այս թիմի և այս մարզչի հետ: Մենք կայունություն ենք փնտրում: Իհարկե, Չեմպիոնների լիգայում ամեն անգամ հաղթել չի հաջողվի, բայց լավ կլինի, որ միշտ լավագույն քառյակում լինենք»-, ասել է Ռումենիգեն: