• Վլադիմիր Նաբոկովը
    լեպիդոպտերոլոգ էր, ավելի հասկանալի լեզվով ասած` թիթեռներ ուսումնասիրող:   «Ոչ մի բան չի համեմատվի այն հիացմունքի հետ, երբ առաջին անգամ մանրադիտակի տակ հայտնաբերում ես նոր արարածի, կամ էլ Պերուի և, կամ Իրանի լեռան լանջերին հանդիպում ես մինչ այդ գիտությանը անհայտ տեսակի թիթեռների: Դա ինձ համար շատ ավելի մեծ հաճույք և ուրախություն է, քան, ասենք, գրական ոգեշնչումը: Բացառված չի, որ եթե Ռուսաստանում հեղափոխություն չլիներ, ես ինձ կնվիրեի միայն թիթեռների ուսումնասիրությանն ու երբեք չէի զբաղվի գրականությամբ: 7 տարեկանից սկսած ամեն ինչի մեջ ես զգում էի ուղղակի կապը արևի լույսի  հետ, իսկ այնտեղ գլխավորում էր միայն մեկ կիրք: Եթե առավոտյան իմ առաջին հայացքը դեպի արևն էր գնում, ապա առաջին միտքս թիթեռնիկների ետևից էր ընկած: Image
  •  Ֆրանց Կաֆկան պոռնոգրաֆիայի հսկայական հավաքածու ուներ, որտեղ ներգրավված էին ամենաբազմազան սեքսուալ դրսևորումները: Image
  • Էռնեստ Հեմինգուեյը լրջորեն զբաղվում էր բոքսով: Նա հրապուրված էր նաև
    որսորդությամբ ու ձկնորսությամբ, սիրում էր ցլամարտը, ոգևորված էր պատերազմով, պաշտում էր կանանց ու խմիչքը: Image
  • Շաբաթվա վեց օրը Մարկ Տվենը զբաղվում էր գրականությամբ, իսկ կիրակի օրը` գիտությամբ ու տեխնիկայով: Տվենը հորինել և գրանցել է տաբատակալի փոխարեն օգտագործվող մի սարք, որն անվանել է «կատարելագործված կարգավորվող հանովի-դնովի գոտիներ հագուստի համար»: 1872թ.-ին նա որոշեց թղթի էջերի մի կողմը բարակ շերտով սոսնձել, հետո կպցրեց դրանք` այն անվանելով «ինքնակպչուն ալբոմ», ինչը շուտով մեծ տարածում գտավ և Տվենին շուրջ 50 .00 դոլարի եկամուտ բերեց: Image
  • Լև Տոլստոյը հեծանվի մեծագույն սիրահար էր, նա կարող էր Մոսկվայից ու Յասնայա Պոլյանայից հասնել  Տուլա և հետ դառնալ, նկատի ունենանք, որ այն ժամանակվա ճանապարհները հաստատ այսօրիկ բարեկարգ փողոցները չեն եղել, և ուրեմն Տոլստոյը վարպետ հեծանվորդ է եղել: Կոմս Տոլստոյի հոբբիներից էր նաև կոշկակարությունը, նա սիրով վերանորոգում էր իր բարեկամների կոշիկներն ու երկարաճիտերը:Image
  • Հարուկի Մուրակամին պաշտում է վազքն ու առ այսօր մասնակցում վազքի մրցույթներին: Մուրակամին նաև ջազի մեծ սիրահար է և օրեկան լսում է մոտ տասը ժամ: Էսսեներից մեկում գրում էր, որ եթե այդքան շատ երաժշտությամբ տարված չլիներ, գուցեև գրող չդառնար: «Իմ տեքստային ոճի վրա խորապես ազդել են Չարլի Փարքերի հանգերն ու Սքոտ Ֆիցջերալդի արձակի ռիթմը: Եվ անընդհատ քաղելու բան եմ գտնում Մայլս Դեվիսի երաժշտությունից»: Image
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել