Այս ամենն այնքան էլ ճիշտ չէ, ասաց նա
թե ինչ տեսք ունեն մարդիկ
ինչպես է հնչում երաժշտությունը 
ինչպես են բառերը գրվում

այս ամենն այնքան էլ ճիշտ չէ, ասաց նա
այն ամենն, ինչ մեզ սովորեցնում են
այն բոլոր սերերը, որոնցով տարվում ենք
այն բոլոր մահերը, որոնցով մեռնում ենք
այն բոլոր կյանքերը, որոնցով ապրում ենք
նրանք երբեք չեն լինում բացարձակ ճիշտ 
նրանք ճիշտ չեն նույնիսկ մոտավոր

այս կյանքերը, որոնցով մենք ապրում ենք
մեկը մյուսի ետեւից
մեխվում են պատմության մեջ
մարդկային տեսակի կորուստ
լույսի մարում
շարժման դադար
այնքան էլ ճիշտ չէ
ճիտշ չէ նույնիսկ մոտավոր
ասաց նա

միթե չգիտեմ
պատասխանեցի ես

հեռացա հայելուց
առավոտ էր, կեսօր էր , գիշեր 
ոչինչ չէր փոխվում
ամեն բան տեղում քարացած էր

մի բան փայլատակեց, մի բան ջարդվեց, մի բան մնաց

ես իջա աստիճաններով եւ մտա
կյանք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել