1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորել է Սուրբ ծննդյան պատարագը՝ որպես Հռոմի եպիսկոպոս: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:

Պատարագը սկսվել է երգեցողությամբ և Աստծո գալստյան մասին հայտարարությամբ:

Բացման արարողակարգից և «Փառք» հիմնը երգելուց հետո երգեհոնի ուղեկցությամբ ղողանջել են տաճարի զանգերը: Քահանայապետը մոտեցել է խորանին, որպեսզի մանուկ Հիսուսին խորհրդանշող տիկնիկը դնի մսուրի մեջ: Աղոթք է հնչել հավատքի համար հալածվողների մասին, քանի որ նրանք կարող են ուժ ստանալ «Աստծո խոսքից»:

Այդ ժամերին աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվել է Սուրբ ծնունդը՝ ըստ Գրիգորյան օրացույցի: Կաթոլիկներն այդ օրը մինչև մութն ընկնելը ոչինչ չեն ուտում՝ ի հիշատակ Բեթղեհեմյան աստղի երևալու, որը մոգերին տեղեկացրեց մանուկ Հիսուսի ծննդյան մասին:

Վատիկանի ժամանակով չորեքշաբթի կեսօրին Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից ավանդական սուրբծննդյան ճառով կդիմի հոտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել