«Ազգ»-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` դեկտեմբերի 24-ին մասնակցեց Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որից վերադառնում է Հայաստան՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հաստատված «ճանապարհային քարտեզով»: Իսկ որ այդ քարտեզ ասվածն էլ հաստատվել է, նիստից հետո մամուլի ասուլիսում, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Մինչեւ հաստատվելն էլ, դեռեւս նիստի ընթացքում, Պուտինը նշել էր, թե հիշյալ քարտեզը հաստատվելու էր երեկ, ինչը եւ տեղի ունեցավ: Մաքսային միության եռյակից Ղազախստանը, սակայն, հատուկ կարծիքով է պատրաստ ստորագրել Հայաստանի «ճանապարհային քարտեզը»` նկատի ունենալով ղարաբաղյան հարցը, իսկ ավելի կոնկրետ` թե սահմանային ինչ վիճակ է լինելու Արցախի հետ: Այս մասինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է հենց նիստի ընթացքում: Այսհարցը, ըստ Ղազախստանի նախագահի, կփորձեն լուծել փորձագետները:Ակնհայտ է, որ այս հարցը փորձագետների մակարդակում չէ, որ լուծվելու է, եթե, ընդհանրապես,լուծվելու է, քանի որ Արցախի հետ հարաբերությունների ու սահմանների անցկացման հարցը առկա էՀայաստանի որեւէ ինտեգրման ձեւաչափում ներգրավման պարագայում: Թե ինչ են այս հարցում որոշելՄոսկվայում ու ինչին է համաձայնել Հայաստանը` վաղ թե ուշ կիմացվի: Ամեն դեպքում, «զգայունհարցեր» ունի նաեւ հենց ինքըՙ Ղազախստանը, Ռուսաստանի հետ, մասնավորապես` էներգետիկայիոլորտումՌԴ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ ավարտին են մոտեցել նմանատիպ քարտեզ կազմելուաշխատանքները նաեւ Ղրղզստանի հետ, թեեւ այդ երկրի կողմից առաջ քաշված ինչ-ինչ հարցեր ենմնացել լուծելու: Հույս հայտնելով, որ ղրղըզ գործընկերների հետ առկա խնդիրները լուծում կգտնեն,Պուտինը հայտարարել էր, որ հենց այդ նատակով էլ երեկվա նիստին հրավիրվել էին Հայաստանի եւՂրղզստանի նախագահները:Որ այս քարտեզը պատրաստվում էին հաստատել, արդեն իսկ գաղտնիք չէր, հատկապես որ Հայաստանըգլխապտույտ արագությամբ է փորձում լցնել այն բոլոր բացերը, որ առկա են Մաքսային միությանճանապարհին: Սակայն հետաքրքրական է, որ Պուտինը հարկ է համարել նույն ասուլիսում շեշտել, թե«եվրոպական եւ եվրասիական ինտեգրումները կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց»: Ավելին,Պուտինի մատուցմամբ, հենց այս մոտեցումից էլ բխում են գործադրվող ջանքերը, հատկապես որ նորտարվա սկզբին պատրաստվում է Ռուսաստան-Եվրոմիություն հանդիպում, որտեղ ռուսական կողմըցանկանում է քննարկել նաեւ այս հարցը:Պուտինի ներկայացմամբ, Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան նախագահների մակարդակովհանդիպումները կշարունակվեն տարին առնվազն երեք անգամ ձեւաչափով` «պահպանելու ինտեգրմանաշխատանքների բարձր տեմպը նաեւ հաջորդ տարի»:Հաջորդ տարի մայիսի 1-ին էլ Պուտինը ցանկանում է ստորագրման համար պատրաստ տեսնել արդենԵվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որի` ազգային խորհրդարաններում վավերացումիցհետո միությունն իր ամբողջ ձեւաչափով կսկսի գործել արդեն 2015թ. հունվարի 1-ից: Ամեն դեպքում,ներկա դրությամբ, պայմանագրի ինստիտուցիոնալ հատվածի առնչությամբ հավանություն են տվելինչպես Ռուսաստանը, այնպես էլ Բելառուսն ու Ղազախստանը: Ըստ Պուտինի, փաստացիհամաձայնեցվել են ստեղծվելիք միության գործունեության հիմնական սկզբունքները, որին կհաջորդիպայմանագրի գործառնական կամ ճյուղային հատվածի նախապատրաստումը:Բոլոր պարագաներում, ստեղծվելիք միության համատեքստում, ըստ Պուտինի, համամենաշնորհայինօրենսդրությունն է ներդաշնակեցվում, եւ արդյունքում եվրասիական տնտեսական հանձնաժողովըմրցակցության միասնական կանոնների պահպանման վերահսկողության լիազորություններ կստանա, իսկ հնարավոր խախտումները կքննվեն ԵՎՐԱԶԵՍ-ի դատարանի կազմում գործելիք հատուկգերատեսչության կողմից:Հայաստանի կողմից արդեն պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ճանապարհային քարտեզ»ասվածը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդիՙ պետությունների ղեկավարներիմակարդակով որոշումն է Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, ՂազախստանիՀանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին ՀայաստանիՀանրապետության միանալու միջոցառումների ծրագրի մասին:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: