Հայաստանը պետք է հրաժարվի Եվրատեսիլի նման հիմար մրցույթներին մասնակցելուց: Այն բացարձակապես ոչ մի բան չի տալիս մեր ժողովրդին, փոխարենը 100.000-ավոր դոլարներ են ծախսվում մեր աղքատ բյուջեից: Ինչո՞ւ ոչ ոք չի զարմանում, երբ Չեխիայի և Լեհաստանի, Լինխտեյնշտեյնի նման ապահով երկրները ֆինանսական պատճառներով չեն մասնակցում Եվրատեսիլին, իսկ Հայաստանի նման երկիրը մասնակցում է: Իմ համար զարմանալի է, երբ հայերը նմանատիպ մրցույթներում հույսները դնում էին ոչ թե հայ երգչի ձայնային որակների, այլ այս կամ այն երկրում հայ համայնքի առկայության վրա: Հայկական սփյուռքը SMS գրելու համար չէ: Մեղմ ասած անտարբեր եմ նմանատիպ մրցույթների նկատմամբ, բայց, անկասկած, ծիծաղելի է, երբ այս կամ այն հայ երգիչը հայկական ԶԼՄ-ներով հայտարարվում է «ֆավորիտ», բայց մրցույթում ցածր տեղեր զբաղեցնելուց հետո, սկսում են դավադրությունների տեսություններ հորինել՝ մեղադրելով բոլորին: Հայկական բյուջեից ԵՎրատեսիլների վճարված ամեն մի դրամը կտրված է սոցիալական անապահով խավերից, կրթական և առողջապահական համակարգից: Մի՞թե արժե միլիոնավոր դրամներ վճարել, որ այս կամ այն հայ երգիչը ելույթ ունենա և մրցի որևէ տրանսվիստիտի հետ: Միգուցե ոմանք կառարկեն, թե հայ մասնակիցները ներկայացնում են հայկական երգը և Հայաստանը.... Այդ երբվանի՞ց «Boom-Boom chaka, chaka»-ն դարձավ հայկական մշակույթ ու հայկական երգ: Այդ երբվանից «սիրված» երգիչների և հաղորդավարների Եվրոպական կայֆերը ավելի կարևոր դարձան, քան անօթևանների խնդիրները: Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնց չի հետաքրքրում գազի գնի թանկացումը, ոչ թե այն պատճառով, որ հարուստ են, այլ այն պատճառով, որ չունեն բնակարան: Խնայված գումարներով կարելի է գնել տասնյակ վագոն տնակներ նրանց համար: Հայաստանում բազմահազար մարդիկ կան, որոնց պատրաստ են վճարել կենսաթոշակային ֆոնդին իրենց աշխատավարձի նույնիսկ կեսը, միայն թե գտնեն աշխատանք... Բազմաթիվ մարդիկ սոված են քնում... խնայված գումարներով կարելի է հազարավոր մարդկանց կերակրել տաք սնունդով, ստեղծել տասնյակ աշխատատեղեր: Մարդիկ մահանում են վիրահատության համար գումարներ չունենալու պատճառով: Կարելի է փրկել հիվանդների կյանք: Ամեն մի խնայված դրամով կարելի է հայկական բանակը, դիրքերում ծառայող զինվորների ծառայությունը դարձնել ավելի հարմարավետ և անվտանգ: Եթե պատերազմ սկսվի, Facebook-ներում այս կամ այն երգին like տվող եվրոպացիները չեն կռվելու, այլ նորմալ հայ տղերքը, որոնք ոչ թե «boom-boom» են երգում, այլ «Գետաշեն»....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել