Սուրբ Ծնունդը Քրիստոնեության մեջ խորհրդանշում է Հիսուս Քրիստոտի ծնունդը: Հայատսանում այն նշվում է հունվարի 6-ին` Քրիստոսի մկրտության հետ համատեղ: Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ Սլավոնական երկրներում այն նշվում է Հունվարի 7-ին` Գրիգորյան տոնացույցով:
Կաթոլիկ եկեղեցում Սուրբ ծննդյան տոնակատարությունը ավելի մեծ նշանակություն ունի: Մի շարք երկրներում ընդունված է այդ օրը սեղանին ունենալ տասներկու ճաշատեսակ, որը Քրիստոսի տասներկու աշակերտների խորհրդանիշը կլինի:
Հայաստանում ընդունված է Սուրբ ծննդյան նախօրյակին պատրաստել չամիչով բրինձը, որն իր մեջ ունի Քրիստոնեության տարածման խորհուրդը: Բրինձը ժողովուրդն է, իսկ չամիչը` Քրիստոսի աշակերտները, ինչպես նաև ձուկը, որը, ըստ Աստվածաշնչի, առատություն է խորհրդանշում:
Իսկ որպես խմիչք օգտագործվում է գինին, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Այդ օրերին պետք է հրաժարվել մսեղենից, քանի որ դրան նախորդում է պահքը: