Armsport.am-ը գրում է.
Այսօր «Հարսնաքար» ռեստորանում կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ժամանակ ամփոփվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները:
Երրորդ տարին անընդմեջ, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը, ով կարիերայի ընթացքում չորրորդ անգամ արժանացավ նման պատվի: Մխիթարյանը ստացել է 244 միավոր և պարգևատրվել 4 միլիոն դրամով:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Յուրա Մովսիսյանը(177 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արաս Օզբիլիսը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2013/12/24/%D5%80%D5%A5%D5%B6%D6%80%D5%AB%D5%AD-%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/408123
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել