19:48 , 24 դեկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Այսօր «Հարսնաքար» ռեստորանում կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ժամանակ ամփոփվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները:
Երրորդ տարին անընդմեջ, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը, ով կարիերայի ընթացքում չորրորդ անգամ արժանացավ նման պատվի: Մխիթարյանը ստացել է 244 միավոր և պարգևատրվել 4 միլիոն դրամով: