Տարին իր ավարտին է մոտենում, ու մտածեցի, որ կարելի է ամփոփելով տարին, սիմվոլիկ անվանակարգեր սահմանել քաղաքական ու հասարակական գործիչների համար` ելնելով նրանց ակտիվությունից:

Տարվա լուզեր

Անկասկած, ոչ ոք ավելի արժանի չէ այս տիտղոսին ավելի շատ, քան Րաֆֆին` մարդ, ով 1 ամսվա մեջ հաջողացրեց, անգամ պաշտոնական տվյալներով, կես միլիոն իր օգտին քվեարկած մարդկանց թիվը հասցնել մի հարյուր հոգու: Դրան, անկասկած, նպաստեցին զադնի չտալու խոստումները և ճիշտ հակառակ պատկերը` զադնի բոլոր ուղղություններով: Տնաշենն էնքան զադնի տվեց, որ հիմա հասել ա Ամերիկա ու հետ չի գալիս:

Տարվա հռետոր

Հռետորաբանությունը ենթադրում է, որ հռետորը պետք է այնպես ճառ ասի, որ իր լսողների մոտ էմոցիաներ զարթնեն նրա խոսքերից: Այս առումով ուղղակի անգերազանցելի է Գալուստ Սահակյանը: Ճիշտ է, նրա ճառերից հետո բացառապես բացասական էմոցիաներ են առաջանում ու Շանթ Հարությունյանի լապատկի կոթերով մարդամեկին շան սատակ անելու բուռն ցանկություն, բայց դե դա արդեն դետալներ են:

Տարվա հեղափոխական

Ալամ աշխարհում հեղափոխություններ անում են գաղափարախոսությամբ կամ էլ փողերով, իսկ Շանթ Հարությունյանը որոշեց անել քֆուրով, մարգանցովկով, մասկաներով ու լապատկի կոթերով: Իսկ հիմա, այս անվանակարգի փառքի դափնիները նա վայելում է գժանոցում` հանգստացող դեղերի ուժգին դոզաների ներքո:

Տարվա զոհ

Այս անվանակարգում մրցում էին Պարույր Հայրիկյանը, ով քիչ էր մնացել կաֆելչիկ կիլլեռի զոհ դառնալ, բայց ընդամենը վիրավորվել էր ուսից, և մնացած հայ ազգը, ում Հայրիկյանը բռնաբարեց-թողեց իր մահափորձով ու դրա շուրջ զարգացումներով: Ի դեպ, բռնաբարությունը թվային արտահայտում էլ ունեցավ, որովհետև այս սիմուլյանտին մեր` հարկատուներիս փողերի հաշվին 50 հազար դոլար տվեցին: Ինչևէ, քանի որ այս անվանակարգերը սիմվոլիկ են, Տարվա զոհի անվանակարգում հաղթող է ճանաչվում ամենայն հայոց սիմվոլիկը:

Տարվա ջենթլմեն

Շմայս ասելիս կանայք հավանաբար պատկերացնում են բրուտալ ուժ ու հովիվային էլեգանտություն և չեն սխալվում, որովհետև մենակ Շմայսի նման չոբանը կարար տարվա մեջ մի քանի անգամ աչքի ընկներ կնոջը վիրավորելով: Հավանաբար, իր լեռնային գյուղում նրան լեռնային այծերն էին դաստիարակել, դրա համար էլ Շմայսն այս տարի այսպիսի բարձրունքների հասավ:

Տարվա զորավար

Րաֆֆու թեթև ձեռքով, ով աղոթքի հերթական սեանսների ժամանակ հոլյուցինոգեն տեսիլքներ էր ունեցել, որոնցում Գասպարյան Վովան զորավարի կարգավիճակում էր, այս անվանակարգում կարող էր հաղթել հենց ոստիկանապետը, բայց դա անհնար է: Անհնար է, քանի դեռ կենդանի է միակ իսկական կենդանի հայ զորավարը` գեներալ Մանվելը: Ու ջհանդամ, թե Մանվելը մինչև հիմա չի կարում զորավար բառն առանց սխալների գրի, կարևորը՝ ինքը կա, ու ինքը միակ հայ զորավարն ա Մյուրատից հետո, որ Ֆրանսիա տեղեր ա հասել` թեկուզև զուտ բուժվելու համար:

Տարվա զորավարի անձնական օգտագործման զորավար

Հայկական քաղաքական իսթեբլիշմենթում չգրված օրենք կա. որտեղ զորավար Մանվելը, այնտեղ էլ իր քութիկը` գեներալ Սեյրանը, ով ճիշտ է, էլի զորավար է, բայց դե Մանվելի պես տիեզերակալ մասշտաբների չի: Ընդհանրապես, գեներալ Սեյրանը աչքի ընկավ այս տարի Մանվելի հավատարին նազիր-վեզիրի, կամ եթե կուզեք, Սանչո Պանսայի դերը փայլուն կատարելու համար: Հավանաբար, կռվի տարիներին էլ Մանվելի նասկիներն էր լվում, բայց դա այլ պատմություն ա, իսկ այս պատմության մեջ նա վաստակում է տարվա վեցնոցի տիտղոսը:

Տարվա լրագրող-պրոկտոլոգ

Լրագրող-պրոկտոլոգ ասելիս ակամայից մտքիդ է գալիս ակնոց ու տարօրինակ սանրվածք, որոնք զուգորդվում են օճառի կամ վազելինի ուժեղ հոտով: Այո-այո, դուք իրավացի եք. այս անվանակարգը վաստակում է ոչ այլ ոք, քան մեծն Մենուա Հարությունյանը, ում շատերը չհասկանալով, մեղադրում են պատվերներ կատարելու ու քծնելու մեջ, մինչդեռ չեն հասկանում, որ այս իշխանությունների աղեստամոքսային տրակտը ներսից ճանաչող փայլուն մասնաագետը իրոք հավատում է, որ Լֆիկը բարերար է ու շենացնում է այս երկիրը, վարչապետն, ընդհանրապես, էս երկրի փրկության միակ գրավականն է, դե ճգնաժամ էլ չկա, էդ ընդդիմության դավերն են:

Տարվա համբալ

Երկար մտածել պետք չէր, որպեսզի որոշել այս նոմինացիայում հաղթողին: Համբալներ Հայաստանում շատ կան, բայց կարմիր դիպլոմով ու Ֆայլաբազարը ԱԺ-ի շենքի հետ փոխած միակ համբալը Վարդան Այվազյանն է, ով Վեզիրյանի հետ լեզվակռվի ժամանակ անկեղծացել էր, որ ինքը կարմիր դիպլոմով գռուզչիկ ա աշխատել:

Տարվա Աշոտյան

Աշոտյան:

Տարվա Եվրոպացի

Սաֆարյան Սծյոպիկը երկար է պայքարում այս անիրավ երկրում եվրոպական արժեհամակարգ ունենալու համար, բայց ամեն անգամ ձախողվում էր: Ձախողվում էր մինչև այս տարի, երբ նա վերջապես հասկացավ, որ Հայաստանը Եվրոպա դարձնելու համար հարկավոր է՝

ա. վերացնել աներձագ հասարակական-ընտանեկան ինստիտուտը` որպես այդպիսին
բ. հրապարակել մարդկանց անձնական նամակագրությունը, որտեղ ինտիմ մանրամասներ կան
գ. պրոֆիլի նկարում ԵՎրոմայդանի նկար դնել:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել