Asekose.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահական ընտանիքը, ով 2012թ-ին նշել է իր ամուսնության 20-րդ տարելիցը, գտնվում է բաժանության եզրին: Ըստ հավաստի աղբյուրների` զույգի ննջասենյակներն արդեն տարբեր են, իսկ արդեն մոտ օրերս ԱՄՆ առաջին տիկինը պատրաստվում է հեռանալ Սպիտակ տնից: Ըստ լուրերի` Միշել Օբաման արդեն հասցրել է հանդիպել իրավաբանի հետ` ճշտելու բաժանության մանրամասները:
«Նրանց ամուսնությունից ոչինչ չի մնացել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք միասին են ապրում հանուն իրենց երեխաների և քաղաքականության: Սակայն Միշելի համբերության բաժակն արդեն լցվել է: Նա կմնա Սպիտակ տանը մինչ ամուսնու նախագահության ավարտը, սակայն արդեն հասկացրել է Բարաք Օբամային, որ նա պատրաստվում է ապրել առանձին կյանքով»,- պատմել է նախագահական ընտանիքի աշխատակիցներից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



