Բարաք և Միշել Օբամաները բաժանվում են


17:41 , 24 դեկտեմբեր, 2013

Asekose.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահական ընտանիքը, ով 2012թ-ին նշել է  իր ամուսնության 20-րդ տարելիցը,  գտնվում է բաժանության եզրին: Ըստ հավաստի աղբյուրների` զույգի ննջասենյակներն արդեն տարբեր են, իսկ արդեն մոտ օրերս ԱՄՆ առաջին տիկինը պատրաստվում է հեռանալ Սպիտակ տնից: Ըստ լուրերի` Միշել Օբաման արդեն հասցրել է հանդիպել իրավաբանի հետ` ճշտելու բաժանության մանրամասները:

«Նրանց ամուսնությունից ոչինչ չի մնացել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք միասին են ապրում հանուն իրենց երեխաների և քաղաքականության:  Սակայն Միշելի համբերության բաժակն արդեն լցվել է: Նա կմնա Սպիտակ տանը մինչ ամուսնու նախագահության ավարտը, սակայն արդեն հասկացրել է Բարաք Օբամային, որ նա պատրաստվում է ապրել առանձին կյանքով»,- պատմել է նախագահական ընտանիքի աշխատակիցներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ