Արվեստագետ Մարկ Խաիսմենի անհավանական արվեստի աշխատանքները ստեղծված են սովորական կպչուն ժապավենից:
Մարկ Խաիսմենը ծնվել է 1958թ.-ին՝ Ուկրաինայի Կիև քաղաքում: Սովորել է Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտի արվեստի ու ճարտարապետության բաժինում: Արվեստագետն այժմ ապրում ու ստեղծագործում է Ֆիլադելֆիայում, ԱՄՆ:
Մարկն իր աշխատանքները նկարագրում է որպես լույսից ու ստվերից ստեղծված պատկերազարդումներ: Օգտագործելով սովորական կպչուն ժապավեններ, դրանց տալով որոշակի հաստություն ու անթափանցելիության որոշակի աստիճան՝ նա գեղեցիկ պատկերներ է ստանում՝ առանձնացնելով գույները, ստվերներն ու պատկերների ստվերագծերը:
Արվեստագետը, օգտագործելով սովորական կենցաղային, ոգեշնչման առարկա չհանդիսացող այս պարզ առարկան, կարողանում է իսկական արվեստի գործեր ստանալ, որոնք էլ առաջարկում ենք դիտել ստորև: