Մեր օրերում, իսկապես որ, շատ են տաղանդավոր արվեստագետները, ովքեր իրենց ուրույն ոճն ու ձեռագիրն ունեն: Նախորդ անգամ ներկայացրեցինք Դենիս Նոլեթին, ով ռոմանտիկ տեսարաններ էր պատկերում երեկոյան մթնշաղի մեջ, լուսնի ու երեկոյան փողոցային լույսերի տակ: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում տաղանդավոր գեղանկարիչ Դանիել Դել Օրֆանոյի աշխատանքները:
Դանել Դել Օրֆանոն ծնվել է Նյու-Յորքի Լոնգ Այլենդում: Ավարտելով Օքդեյլի Դոուլինգ քոլեջի արվեստի բաժինը` 2001թ.-ին դասավանդել է Նոքսի դպրոցում:
Դանիել Դել Օրֆանոն նշում է, թե իր գեղանկարներն արտահայտում են կյանքը ոչ թե այնպես, ինչպես այն կարող է լինել, այլ այնպես, ինչպես կարող է հիշվել` արտահայտելով այն զգացմունքների գեղեցկությունը, որը ապրում է մեր հիշողության մեջ: Օրֆանոյի աշխատանքները ռոմանտիկ, սակայն միևնույն ժամանակ ռեալ տեսարաններ են պատկերում, որոնք էլ առաջարկում ենք դիտել ստորև: © Daniel Del Orfano