Նախորդ շաբաթ ձեր դատին հանձնեցինք Թոմաս Քիդքեդի ձմեռային հեքիաթը պատկերող յուրահատուկ կտավները: Այսօր ժամանակակից նկարիչներից ներկայացնում ենք Դենիս Նոլեթին:
Նոլեթը ծնվել է Կանադայի Քվեբեք բնակավայրում՝ 1964թ.-ին: Գեղանկարիչը արվեստով սկսել է զբաղվել 9 տարեկանից ու դեռ վաղ տարիքից իր աշխատանքներում կարողացել է ցույց տալ գեղանկարչական արվեստի տարբեր ոճեր: Արդեն 20 տարեկանում առանձնացել է իր ուրույն ձեռագրով ու ոճով: Նոլեթը նախընտրում է երեկոյան մթնշաղի լուսնային լույսերն ու գույները: Նրա հետաքրքիր տեխնիկայի շնորհիվ՝ դժվար է միանգամից հասկանալ, որ նրա աշխատանքները կտավի վրա յուղաներկով ու վրձիններով նկարված գեղանկարներ են, ու առաջին հայացքից ավելի շատ պաստառ են հիշեցնում: Նոլեթը հրաշալի կարողանում է աշխատել գույների, լույսի ու ստվերների հետ, ու երեկոյան գեղեցիկ ու ռոմանտիկ քաղաքային պատկերներ ստանում: Ստորև դիտեք Նոլեթի աշխատանքները:



© Denis Nolet

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել