Առատ ձյունը թվում է թե պետք է սպիտակ վերմակով ծածկեր երևանյան փոշոտ ու գորշ փողոցները, սակայն հիանալ Երևանի ճերմակ զգեստով հասցրեցինք միայն մեկ գիշեր, իսկ հաջորդ առավոտյան ձյան հալոցքի հետ ցեխն ու փոշոտ մայթերի աղբը միախառնվեցին ճերմակ զգեստի գույնի հետ ու…
Այսօր միայն զզվանքով կարելի էր նայել երևանյան փողոցների ցեխոտ մայթեզրերին ու գազոններին:Կեսօրին, երբ նայեցի շուրջս, մի պահ երանի տվեցի սառնամանիքին, այն պատճառով, որ եթե ցուրտ լիներ, ապա ձյունը չէր խառնվի ցեխի հետ ու գոնե հնարավոր կլիներ երկար վայլել Երևանի ճերմակ մաքրությունը: Սակայն այս ամենը մի կողմ դնելով անդրադառնամ մեկ այլ խնդրի՝ «ցեխաինքնաշարժներին»: Երևանի հասարակական տրանսպորտի բառից բուն իմաստով աղտոտվածությունը գարշելի է և իմ և հազարավոր այն
Լուսանկարը hraparak.am կայքից |
քաղաքացիների համար, ովքեր ստիպված են լինում ամեն օր որպես փոխադրամիջոց օգտվել հասարակական տրանսպորտից: Որպես Երևանի բնակիչ և քաղաքացի ինձ մի հարց է տանջում: Ո՞վ է պատասխանատվություն կրում միկրոավտոբուսների ու ավտոբուսների շահագործման, անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար: Քաղաքապետարա՞նը, «գծի տե՞րը», վարորդը թե՞ մենք… Արդյո՞ք այդքան դժվար է մեկ դույլ ջուր վերցնել ու մաքրել այն փոշու հաստ շերտը, որ «մաքրվում» է ամեն երթուղային նստող-իջնող քաղաքացիների հագուստով:
Շարունակությունն` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2012/02/blog-post_08.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել