Սոցցանցերի իրարանցման հետ հաշվեհարդար տեսնել: Քո «ընկերները» քեզ պարտադրում են հավանելու ինչ-որ նկարներ, շնորհավորանքներ ու մեկնաբանություններ գրել, իսկ թարմացումների շղթայում իմաստազուրկ մեդիա հրապարակումներ են Քիմ Քարդաշյանի մասի՞ն: Ընկերների ցուցակներ՝ list-եր արա. օգնում է շփվել նրանց հետ, ում իսկապես ուզում ես, այլ ոչ թե պարտադրված ընկեր ես ընդունել:
Օրվա ընթացքում մի քանի րոպե անցկացրո՛ւ այն մտքերի հետ, որոնք քեզ երջանկություն են պարգևում: Այդ մի քանի րոպեն քեզ հնարավորություն կտան կենտրոնանալ քո կյանքի դրական կողմերի վրա:
Բարի լինել քո նկատմամբ: Հաջորդ անգամ, երբ ինչ-որ վրիպում անես կամ ինչ-որ գործ ձախողես, մի՛ վերաբերվիր քեզ իբրև տխմարի: Հակառակը, եղի՛ր բարի, տե՛ս ինչ կարող ես սովորել այդ ամենից, ինչ պատահել է: Դի՛ր քեզ ճիշտ ուղու վրա և նորից շարունակի՜ր քայլել առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=222158207965566&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել