1in.am-ը գրում է.

2011-ի մարտից՝ ճգնաժամի սկսվելուց ի վեր, Սիրիայում ոչնչացվել են «Ալ-Քաիդայի» և դրա հետ կապված կազմակերպությունների 9936 գրոհայիններ:

Ինչպես հայտնել է «Ալ-Հայաթ» առցանց պորտալը՝ հղում անելով հորդանանյան «Սալաֆի ջիհադիստների շարժման» (անմիջական կապ ունի օտարերկրացի գրոհայիններին հարևան երկիր ուղարկելու հետ) զեկույցին, առավել մեծ թվով սպանված օտարերկրացի գրոհայիններ Սիրիա են ժամանել Թունիսից (1902), Լիբիայից (1807) և Իրաքից (1432): 

Այլ արաբական և մուսուլմանական երկրներից Սիրիայում սպանվել են 828 լիբանանցիներ, 821 եգիպտացիներ, 800 պաղեստինցիներ, 714 սաուդցիներ, 570 եմենցիներ, 412 մարոկկացիներ, 274 ալժիրցիներ: 204 գրոհայիններ Սիրիա են ժամանել Սոմալիից, Պարսից ծոցի պետություններից, Սուդանից, Կովկասյան հանրապետություններից ու եվրոպական երկրներից՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել