1in.am-ը գրում է.
Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի համար անցնող տարին շատ արդյունավետ էր. նա երաժշտական նոր ալբոմ է թողարկել, հունվարին ներկայացրել է Perfume երգի տեսահոլովակը, ինչպես նաև շահավետ պայմանագրեր է ստորագրել:
32-ամյա երգչուհին երկրպագուների հսկայական բանակ ունի, ովքեր աջակցում են նրան կյանքի բազմաթիվ անախորժություններում, հիացմունքով են ընդունում նրա նոր ստեղծագործությունները, սակայն նա ինքն իր երգերը լսել չի սիրում:
«Ես ուրիշների երգերն եմ սիրում լսել: Ինձ թվում է, ինքդ քեզ լսելը տարօրինակ է, դա ինքնահավան մարդիկ են անում: Առանց այն էլ այդ երգերն ալբոմի ձայնագրման ժամանակ շատ ես լսում: Ասեմ, որ ինձ դժվար է եղել կենտրոնանալ, ես հասցնում էի աշխատել միայն այն ժամանակ, երբ երեխաները դպրոցում էին: Աշխատանքը ինձ համար թերապիայի պես էր: Այն օգնել է հաշտվել փեսացուիս հետ, քանի որ Ջեյսոնից բաժանվելուց հետո ինձ կորած էի զգում»,- 7days-ին տված հարցազրույցում խոստովանել է Սփիրսը: