1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում Եվրոպայի գործերով նախկին նախարար Դենիս Մաքշեյնին դատապարտել են վեց ամսվա ազատազրկման՝ կեղծ կտրոնների հետ կապված խարդախության համար՝ հաղորդում է Sky News-ը:

«Նախկին նախարար ու խորհրդարանական, 69-ամյա Դենիս Մաքշեյնը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ գումարային խարդախության համար: Նա ընդունել է, որ պետությունից պահանջել է 12,9 հզ. ֆունտ սթեռլինգի փոխհատուցում՝ 19 կեղծ կտրոնների համար»,- նշվում է հաղորդագրությունում: 

Մաքշեյնը 18 տարվա ընթացքում եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ: 2005-2009 թթ. ընթացքում նախարար է աշխատել կառավարությունում: Նա հայտնի է դարձել իր ֆինանսական անպատասխանատվությամբ և ճանապարհորդությունների վրա գումարներ մսխելով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել