Psymag.am-ը գրում է.

Հետևելով Twitter-ի օգտատերերին, Վերմոնտի համալսարանի գիտնականները ստեղծել են վերջին տարիների «երջանկության գրաֆիկը»: Չնայած` արդյունքներն այդքան էլ ուրախալի չեն ստացվել. Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մարդկանց մոտ երջանկության զգացողությունը նվազել է: 
«2009-ի հունվարից մինչև ապրիլ նկատվում էր որոշակի դրական էմոցիոնալ վերելք, իսկ դրանից հետո այն սկսեց անկում ապրել, իսկ թափերն ավելի սկսեցին արագանալ 2011 թվականի առաջին կեսից, - գրում են հետազոտողները: - Կարծես, երջանկության մակարդակն ընկնում է»:

Երեք տարի տևած հետազոտությունների ընթացքում գիտնականները հավաքել են ավելի քան 46 միլիարդ բառ` գրառված աշխարհի տարբեր ծայրերում բնակվող 63 միլիոն օգտատերերի կողմից: Հավաքված բառերի մեջ մտնում էին նրանք, որոնց միջոցով մարդիկ փորձել են արտահայտել այն, ինչ զգում են` սկսած «թխվածքից», վերջացրած «ինքնասպանությամբ»: Գիտնականները, որպեսզի պատկերացում կազմեն տարբեր էմոցիոնալ բառերի էության մասին, օգտվել են Amazon-ի հատուկ սերվիսներից մեկից:

«Անհատական երջանկությունը հանդիսանում է հասարակական չափորոշիչներից հիմնականը»,- գրում են հետազոտողները: Սակայն, երջանկության մակարդակի չափումն ավանդական տարբերակներով չափազանց բարդ էր, այդ թվում նաև այն պատճառով, որ հարցումների ժամանակ մարդիկ հաճախ չեն ասում ճշմարտությունը, և քանակային առումով մասշտաբներն էլ բավական փոքր են: Իսկ Twitter-ում գրանցվում է ամսաթիվը և, դրա հետ մեկտեղ, նաև այլ տվյալներ, որոնցով հնարավոր է պարզել աշխարհագրությունը, մարդու սեռն ու տարիքը և այլն: Նոր մոտեցումը (հետազոտությունների անցկացումը Twitter-ի միջոցով) թույլ տվեց գիտնականներին չափել երջանկության մակարդակը տարբեր վայրերում, տարբեր ժամանակահատվածում և այլն:

Նոր մոտեցումն օգնեց հետազոտողներին ստանալ հասարակության պատկերը` ասում են գիտնականները. «Մենք ստանում ենք միլիոնավոր մարդկանց էմոցիաների արտահայտումն այն ժամանակ, երբ նրանք շփվում են բնական վիճակում»:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ հանգստյան օրերին գերակշռում են դրական էմոցիաները, իսկ երկուշաբթի և երեքշաբթի օրերին ավելի շատ է բացասականը: Երջանկության զգացողությունն օրվա ընթացքում նույնպես «բարձրանում և իջնում է»:

Հետազոտողների կողմից կազմված երկարաժամկետ գրաֆիկը ցույց է տալիս համընդհանուր երջանկության մակարդակի անկում, սակայն հստակ տեսանելի են, թե երբ է մակարդակը բարձրանում, իսկ երբ` իջնում: Ամենաուժեղ դրական էմոցիաները լինում են տոնական օրերին (Նոր Տարի, Սբ. Վալենտինի տոն), իսկ բացասականները բաժին են հասնում սովորական աշխատանքային օրերին: Տրամադրությունների անկում է նկատվում նաև այն օրերին, երբ տեղի են ունենում աղետներ կամ դժբախտ դեպքեր. խոզի գրիպի տարածում, ցունամի Ճապոնիայում, դերասան Պատրիկ Սույզիի մահը և այլն:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել