Որքան որ գովելի Զառայի քայլը, այդքան քննադատելի է ԱԺ-ում ներկա որոշ լրագրողների վարքը, ովքեր միջամտում են նիստին ու փորձում են քվեարկել: Իհարկե, ես՝ որպես ողջամիտ մարդ, կտրականապես դեմ եմ գազային պայմանագրի վավերացմանը ու համարում եմ այն հանցավոր, բայց ես լրագրող չեմ, ու ես չունեմ լրագրողի մասնագիտական էթիկա պահելու անհրաժեշտություն, որը պահանջում է չմիջամտել, այլ անկախ, օբյեկտիվ ու օպերատիվ լուսաբանում, ոչ թե միտինգների կազմակերպում ԱԺ նիստի ժամանակ, առավել ևս, որ դրանց արդյունավետությունն ու ՕԳԳ-ն անսահման մոտ են 0-ին:
Ու էլի բախվում ենք նրան, որ Հայաստանում զգացվում է պրոֆեսիոնալ լրագրողների սուր պակաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել