Դիմում եմ ձեզ բոլորիդ, ձեզանից յուրաքանչյուրին՝ ում համար թանկ է իրենց զավակների և Հայաստանի ապագան, յուրաքանչուր տղամարդու, ով կարող է լինել արժանապատիվ հայր՝ պատրաստվե՛ք հեղափոխության: Ավելի լավ է պայքարել եւ մեռնել հանուն սեփական երեխայի ապագայի, քան ամեն օր նայել նրանց թշվառ աչքերին: Այո՛, նայեք ձեր երեխաների աչքերին եւ ինքներդ ձեզ անկեղծորեն հարց տվեք՝ արդյո՞ք, դուք արել եք ամեն ինչ ձեր երեխաների ապագայի համար: Եւ եթե դուք ասեք, որ երեխա էք պահում, ասեմ բոլորիդ, որ դուք երեխա չեք պահում, այլ թաքնվում եք երեխա պահելու անվան տակ ու կործանում եք ձեր լուռ հնազանդությամբ ձեր երեխաների ապագան: 
Դիմում եմ նաև նրանց, ովքեր վախենալով մահից, շարունակում են հարմարվել այս վիճակին: Դիմում եմ նրանց, ովքեր դեռ չեն կորցրել իրենց մարդկային նկարագիրը: Դիմում եմ նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է արժանապատվությունը: Դիմում եմ նրանց, ովքեր դեռ ունեն կամք եւ ոգի ու պատրաստ են դուրս գալ հեղափոխության՝ հանուն իրենց զավակների ապագայի: Այո՛, եթե դուք դուրս գաք հեղափոխության՝ կարող է և մեռնեք, իսկ եթե փախչեք՝ ողջ կմնաք, կամ ողջ կմնաք որոշ ժամանակ: Բայց հետո, շատ տարիներ անց, մահամերձ պառկած անկողնում, գուցե ցանկանաք ձեր ապրած բոլոր օրերը փոխեք լոկ մի օրվա՝ հեղափոխության օրվա հետ: Ցանկանաք ունենալ մի օր, սոսկ մի հնարավորություն՝ ապացուցելու ինքներդ ձեզ, որ դուք նույնպես մարդ եք և ունեք արժեքներ: Ինչպես նաև ապացուցելու ձեր թշնամիներին, որ նրանք կարող են ձեզ կյանքից զրկել, բայց ստրկացնել՝ ԵՐԲԵՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել