1in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ֆուլհեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ (2:4):

«Պրեմիեր Լիգայի հանդիպումները շատ բարդ են, հատկապես արտագնա խաղերը: Գիտեինք, որ հեշտ չի լինի պայքարել «Ֆուլհեմ»-ի դեմ:

Մենք մի շարք գոլային պահեր բաց թողեցինք մինչ այն պահը, երբ նրանք հեղինակեցին իրենց առաջին գնդակը: Մրցակցի երկրորդ գոլի դրվագում մեր բախտը չբերեց: Կարևոր էր ևս մեկ գնդակ ուղարկել «Ֆուլհեմ»-ի դարպասը՝ խաղի ընթացքը կրկին վերահսկելու համար:

Կարծում եմ՝ Հարթը լավ խաղ ցուցադրեց: Այս հանդիպումը հեշտ չէր նրա համար, սակայն Ջոն կարողացավ պատվով դուրս գալ»,- Պելեգրնիի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել