Հիշո՞ւմ եք՝ երբ դեռ փոքր էիք, երազում էիք հայտնվել հեքիաթում: Այդ հեքիաթը պարտադիր լուսավոր էր և դրախտանման: Այնտեղ կար այն ամենն, ինչ դուք իսկապես սիրում եք… Այդ ամենը ձեզ պատկերվում էր այն գույներով, որոնք բնութագրում և նկարագրում են միայն ձեզ, ձեր հեքիաթը:
Ձեր երազած աշխարհում կային բազմաթիվ ծաղիկներ… Դուք քաղցրակե՞ր եք…Ուրեմն կար շաաա՜տ քաղցրավենիք…Դուք սիրում եք ա՞րև… Ուրեմն ձեր հեքիաթում լույսն էր գերակշռում… Եվ այսպես…իրականացա՞վ այդ հեքիաթը…ոմանց մոտ այո, ոմանց մոտ՝ դեռ կիրականանա… Քանի որ յուրաքանչյուր աղջկա համար իրական հեքիաթ է իր հարսանիքը…իր հարսանեկան արարողությունը: Հարսանիք բլոգը որոշեց ձեզ ներկայացնել հարսանիքը հեքիաթի վերածելու տարատեսակ եղանակներ: Մենք մի հարկի տակ ամփոփեցին հարսանեկան միջոցառման բոլոր հնարավոր կամ շատ բազմազան և յուրօրինակ, ճոխ ու իրենց հասարակության մեջ շքեղ, նրբաճաշակ և ինքնատիպ տարբերակներ, որոնց հետևելով կամ դրանք համադրելով, կարող եք ձեր հարսանեկան միջոցառումը դարձնել իսկապես անկրկնելի: Այսպիսով… նայեք, ընտրեք և մեկնաբանություններում գրեք, թե հատկապես հարսանեկան որ լուծումները ձեզ դուր եկան:
Ֆոտոշարք