Հիմա որ ասեմ, խելացի ու հասկացող մարդիկ կծիծաղան երեւի անգրագիտությանս վրա, բայց դե ոչինչ: Ինձ թվում ա՝ կան արվեստագետներ, չեմ վախենա ու կասեմ հանճարեղ, որոնց ճանապարհը չի կարելի շարունակել, փակուղային ա: Դրանցից մեկը (իհարկե, միայն եւ միայն իմ կարծիքով) Գլեն Գուլդն ա: Գուլդի պես տեքստի հետ վարվելու ցանկացած փորձ պետք ա կանխել՝ նախորոք ստեղները ձեռքից առնելով ու մատերը վնասելով, կամ գոնե լոլիկածեծ տալով: Ուրիշ օրինակներ էլ կան. Փարաջանով, Գաուդի (չսիրածս), երեւի Էլ Գրեկո: Նրանց պես ստեղծագործելու փորձերը գլխանց դատապարտված են: Բայց Գուլդին շատ եմ սիրում:

Ինչո՞ւ հիշեցի

լսեք 4:00-ից ու ուշադրություն դարձրեք վերջին երկու ակորդներին


Առաջի անգամ որ լսեցի, երեւի 92 թիվն էր, մութ էր, նաուշնիկով-պլեյերով, ու էդ երկու ակորդը ահավոր տպավորվել էին:

Հետո հատուկ գտա ճիշտ տարբերակը
Համեմատեք 8:30-ից էլի վերջին երկու ակորդը (ի դեպ, էլի հանճարեղ կատարում), այսպես է գրված:

Հիմա չխոսենք արագ-դանդաղի մասին, մեկի մոտ 4 րոպե, մյուսի 8 եւ այլն, կարելի է վիճել, չհավանել, բայց էդ վերջին երկու ակորդը ինձ ցնցում են, եսիմ, երեւի սենց ասեմ, իմ համար Գուլդը շշմելու ռեժիսոր ա, բեմադրիչ, ու էդ վերջին հարվածներով սոնատը դառել ա իսկական տրագեդիա

Սպես գիշերային մտքեր, շատ չծաղրեք:

П.С. Для русскоговорящих друзей: сравниваю интерпретации, послушайте два заключительных аккорда.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել