Նաիրա Կարապետյանը հարցրեց Արմեն Մովսիսյանին, թե արդյո՞ք նավթամթերիքի գինը իջնելու է ու իջնելուց արդյո՞ք 30 տոկոսով է իջնելու, իսկ նախարարը պատասխանում է, որ այո՛, իջնելու է, բայց ոչ 30 տոկոսով, որովհետև տրանսպորտի հարց կա:
Ասենք որպեսզի մաքսիմալ պարզ լինի Արմեն Մովսիսյանի փաստարկի թերիությունը, բերեմ պարզ մաթեմատիկական հաշվարկ:
Դիցուկ՝ Հյաստանը նավթամթերք է նեմուծում x գնով: Դրա համար ծախսում է y գին՝ տրանսպորտի համար և z-ով է գինը հավելվում է իրացման ժամանակ սպառողից շահույթ ստանալու համար՝ ԱԱՀ-ի ու այլ օրինական տուրքերի ու հարկերի գանձումից հետո: Հիմա նավթամթերքի վերջնական սակագինը հավասարման տեսքով ստացվում է այսպես.
x+y+z = վերջնական սակագին (ՎՍ)
Հիմա նավթամթերքի գինը նվազում է 30 տոկոսով, այս հավասարումը դառնում է այսպիսին.
(x-30%)+y+z = վերջնական սակագին (ՎՍ)
հիմա ասենք թե x,y,z-ը հավասար է հարյուրի: Մինչև էժանացումը վերջնական սակագինը կկազմեր 300, իսկի էժանացումից հետո այն արդեն կկանգնի 270: Ասել է թե, վերջնական սակագինը բնականաբար չի կարող իջնել 30 տոկոսով, որովհետև այն ձևավորող մի քանի փոփոխականներից միայն մեկն է էժանացել, իսկ վերջնական գնի նվազեցման տոկոսային արտահայտման մեծությունը կախված է ներանից, թե որքան մեծ են y ու z փոփոխականները: Որքան ավելի մեծ եղան այդ հավելյալ ծախսերը, այնքան ավելի փոքր կլինի վերջնական սակագնի նվազման տոկոսային արտահայտությունը և հակառակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել