Մեր գրեթե 5000 ամյա պատմության ընթացքում շատ թշնամիներ ենք ունեցել: Երբ թերթում ես պատմության էջերը, ապա հասկանում ես, որ դարերի խորքից ցայսօր անխոնջ պայքարի երկար ու ձիգ մի շղթա է ձգվում... Բայց կա մի փաստ, մեզ այդպես էլ ոչ մի ուժ չկարողացավ ծնկի բերել. ո՛չ Ասորեստանը, ո՛չ պարթևները, ո՛չ սելջուկներն ու օսմանները, ո՛չ մոնղոլները և ո՛չ էլ Բյուզանդիան... միգուցե ժամանակովոր ընկրկել ենք, բայց միևնույնն է նորից ուժ ենք գտել, ու դուրս եկել պայքարի: Կարծում եք մենք միա՞կն ենք այսպիսին: Ո՛չ: Շատ ժողովուրդներ կան, որ պայքարել ու դեռ պայքարում են, շատերն էլ չկարողացան մինչև վերջ դիմակայել ու կորան պատմության հորձանուտում... բայց, անկախ նրանից, թե դեռ որքան ժամանակ մեզ կհաջողվի պահպանել մեր գոյությունը այս արևի տակ՝ մենք մեր անունը ոսկե տառերով կթողնենք համաշխարհային պատմության էջերում՝ որպես երկիր, որն ինքնակամ կապիտուլյացիայի ենթարկվեց՝ դառնալով մեկ այլ երկրի էներգետիկ հսկայի ճորտը... բա՛, դե հավերժ ֆռացե՛ք ձեր խոնավ գերեզմաններում Շա՛հ Աբաս, Սուլեյմա՛ն, Լե՛նկ Թեմուր, Թիգլաթպալասա՛ր, Դարե՛հ ու մնացածներ... էն, ինչը չհաջողվեց ձեր հսկա կայսրություններին, այսօր իրականացրեց ԳազՊրոմը՝ իր վասալների անմիջական օգնությամբ...
Գազպրոմ-Հայաստան 10-0... ու էս հեչ խնդալու չի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/634805629908883?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել