1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաներել է 13 մարդու, որոնք իրենց պատիժն են կրել երկրի դաշնային ուղղիչ համակարգում, կրճատվել են ևս 8 բանտարկյալների պատժի ժամկետները՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Սպիտակ տան մեկնաբանության մեջ նշվում է, որ այդ մարդկանց մեծ մասի հանդեպ դատավճիռ կայացվել էր հին օրենքների հիման վրա, որոնք պարտադիր կերպով պահանջում էին խստագույն պատիժ թմրանյութերի տարածման և կիրառման համար: ԱՄՆ արդարադատության այսօրվա չափանիշներով՝ նրանք արդեն կրել են իրենց պատիժը:
Մինչ այս Օբաման իշխանության եղած հինգ տարիների ընթացքում նման քայլի է դիմել միայն 40 անգամ: Համեմատության համար նշենք, որ հանրապետական Ջորջ Բուշ Կրտսերը նախագահության երկու ժամկետների ընթացքում դա արել է 200 անգամ, իսկ դեմոկրատ Բիլ Քլինթոնը՝ 459 անգամ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_239231.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել