1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական անգամ հայտարարել է, որ առաջիկա տարիներին չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը: Սակայն շատերը չեն բացառում, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահն, այնուամենայնիվ, կարող է այդ քայլին դիմել` խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
«Ներկայումս ցանկանում եմ մնալ «Ռեալ»-ում, 10-րդ անգամ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ, ազգային առաջնությունների և Իսպանիայի գավաթի խաղարկությունների հաղթող դառնալ: Ես «արքայական ակումբ»-ի մի մասն եմ կազմում և կցանկանայի խաղալ այս թիմում: Իսկ հինգ տարի անց կտեսնենք»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:
Հիշեցնենք` իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Կասիլյասը կպաշտպանի դարպասը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում ընթացող խաղերում, իսկ ազգային առաջնության հանդիպումներում խաղադաշտ դուրս կգա Դիեգո Լոպեսը: