1in.am-ը գրում է.

Գիտնականներին երկար տարիներ է պահանջվել ստեղծելու համար այնպիսի արդյունավետ միջոց, որը կօգնի ազատվել խռմփոցից և կբարելավի քնի որակը: Չխռմփացնելու համար անհրաժեշտ է միայն ճկույթին հատուկ մատանի հագնել: 

Երբ 45 դոլարանոց մատանին կլինիկական փորձարկումներ է անցել, ապա հաստատվել է, որ այն օգնել է փորձին մասնակցողների 85 %-ին: Նրանք բոլորը սկսել են ավելի հազվադեպ և կամաց խռմփացնել, իսկ դա նշանակում է, որ նրանց զուգընկերներն ավելի լավ են քնել գիշերները: 

«Բարի գիշեր» մատանին ստեղծվել է սաքսոֆոնիստ Մայքլ Քարթեր Սմիթի կողմից: Դրա գործողությունը հիմնված է կետային մերսման վրա, որն էլ հայտնաբերվել է Հնագույն Չինաստանում: 

Փորձարկումները երկու անգամ են անցկացվել. առաջինի ժամանակ մատանին հագցրել են ճկույթին, իսկ երկրորդ անգամ ցուցամատին, որի վրա կյանքի համար կարևոր կետեր չկան: Փորձերը ցույց են տվել, որ միայն ճկույթին հագնելիս է մատանին օգնում ավելի քիչ խռմփացնել: 

Մատանին ստեղծողը վստահ է, որ չափազանց ուժեղ խռմփոցի ժամանակ կարելի է մատանիներ հագնել երկու ճկույթներին էլ, գրում է Mail Online-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել