Emedia.am-ը գրում է.

GPS–ների շնորհիվ Գերմանիայի ոստիկանությունը Տաջիկստանի տարածքում հայտնաբերել է 200 առևանգված գերմանական ավտոմեքենա։ Վերադարձնել դրանք դեռ չի հաջողվում, քանի որ դրանք պատկանում են 4–րդ անգամ վերընտրված նախագահ Էմոմալի Ռահմոնի ընտանիքի անդամներին։

Բացի այդ, առևանգված մեքենաներով (որոնց թվում են՝ 93 լյուքս դասի BMW–ներ) երթեկում են մարդիկ, ովքեր նախագահի հետ տնտեսական կապեր ունեն։ այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle–ն, հղում անելով Bild–ին, որն էլ իր հերթին հղում է անում Արդարադատության նախարարության զեկույցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել