1in.am-ը գրում է.

Հյուսիսային Կառոլինայի համալսարանի սոցիոլոգները հարցում են անցկացրել 14-25 տարեկան ավելի քան 7800 երիտասարդ մայրերի շրջանում՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք հղիացել: Այս մասին հայտնում է Metro պորտալը:

Հետազոտողներն ապշել են, երբ հարցվածների 0.5 տոկոսը միանգամայն լրջորեն հայտարարել է, որ իրեն հաջողվել է հղիանալ՝ կույս մնալով: 

Այսպիսով՝ յուրաքանչուր 200-րդ հարցված աղջիկ հայտնել է, որ իր մոտ բեղմնավորումը եղել է «անարատ»: Հետազոտողները փորձել են պարզել՝ երիտասարդ մայրերը որևէ տեխնոլոգիայից չե՞ն օգտվել հղիանալու համար, սակայն նրանք պատասխանել են, որ երեխային ունեցել են առանց որևէ կողմնակի միջամտության: Բժիշկները գրում են, որ ժամանակն է խոսել իսկական «անարատ բեղմնավորման համաճարակի» մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել