Յուրաքանչյուր տառապանք կրելիս անմիջապես պետք է հիշել այն մասին, որ այն ամոթալի չէ եւ ամեն ինչ առաջնորդող հոգին ավելի վատը չի դարձնում, քանզի կորստաբեր չէ ո´չ նրա խելացիության, ո´չ էլ հասարակակայնության համար: Տառապանքների մեծամասնության դեպքում կարող ենք օգնության կանչել հետեւյալ խոսքերը. «Այս տառապանքը անտանելի չէ եւ ոչ էլ հավերժ է, եթե միայն մենք չհիշենք նրա սահմանների մասին եւ ոչինչ չմոգոնենք մեզանից»: Անպայման պետք է հիշել նաեւ, որ մեզ համար տանջալից բաներից շատերը նույնական են տառապանքներին, չնայած մենք չենք նկատում դրանք, ինչպես օրինակ, ձանձրույթը, տոթը, տաղտկությունը: Ուստի, եթե մենք ճնշվում ենք ինչ-որ նման բանից, ինքներս մեզ պետք է ասենք. «Ես չհաղթահարեցի տառապանքը»:
Կբավարարե՞ն արդյոք մեր հոգեկան ուժերն այդ գործի համար, թե՞ ոչ: Եթե կբավարարեն, ապա մենք կօգտվենք դրանցից որպես գործիքից, որն մեզ տրված է Ամբողջի էությամբ: Իսկ եթե չեն բավարարի, ապա այդ գործը կզիջենք նրանց, ով կարող է այն ավելի լավ կատարել, եթե միայն այն մեր պարտականությունը չէ, կամ կանենք մեր ունակության սահմաններում՝ օգնության կանչելով նրան, ով օգտագործելով նաեւ մեր բանականությունը, համընդհանուր բարիքի համար կիրագործի տվյալ պահին պահանջվողը: Քանզի, կատարում ենք ինչ-որ բան մեր ուժերով, թե ուրիշի օգնությամբ, պետք է ձգտել միայն այն բանին, ինչ պահանջվում է ընդհանուրի բարիքով եւ ներդաշնակ է նրան:

Սիրով` Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել