Отец с дочерью воссоздали свадебные фотографии после смерти мамы

Բեն և Ալի Նաներիները ամուսնացել են 2009թ.-ին և հարսանեկան լուսանկարների շարք էին ստեղծել իրենց նոր տանը: Բայց նրանց երջանկությունը երկար չտևեց: 2011թ.-ին Ալին մահացավ թոքերի քաղցկեղից՝ թողնելով ամուսնուն և դստերը: Երկու տարի անց ընտանիքը որոշեց վաճառել տունը և տեղափոխվել ուրիշ վայր: Հրաժեշտի համար Բենն իր դստեր՝ Օլիվիայի հետ ցանկացան մայրիկի հիշատակին վերստեղծել հարսանեկան լուսանկարները:

«Ես չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ այդ լուսանկարներում ցավ և կորուստ տեսնեն, և չնայած, որ մինչև հիմա կնոջս կորստի պատճառով տառապում եմ, բայց իմ պատմությունն այդ մասին չէ: Այդպես մենք ցանկանում էինք սիրո պատմություն պատմել»,-ասում է Բենը:

 

Ձախ կողմի լուսանկարն արված է 2009թ.-ին, աջ կողմում նույն տեղում Բենն ու Օլիվիան են՝ 2013թ.-ին:

 

Բենը ցանկանում էր, որպեսզի իր փոքրիկ դուստրը հիշեր այն տունը, որտեղ սկսվել է նրա ընտանիքի պատմությունը:


«Ալիի մասին հիշողություններն ապրում են ոչ թե այս տանը, այլ մեր սրտերում »,-ասում է Բենը:

 

Երբ լուսանկարվում էին, Օլիվիան գտավ իր մայրիկի հարդարման պարագաները և սկսեց խաղալ դրանց հետ: Այդ նկարը հիշեցրեց հարսանիքի նախապատրաստման կադրը:

 

Լուսանկարիչը Ալիի ավագ քույր Մելանին էր: Այդպես ընտանիքը ցանկանում է հիշել միայն այն լավը, որը տեղի է ունեցել անցյալում:

 

Այս ապակե հրեշտակին Օլիվիան մայրիկ է անվանում:

 

Լուսանկարվելու ժամանակ Օլիվիան գտավ մի սպիտակ փետուր, որ անհայտ կերպով էր հայտնվել: Ալիի քույրը կարծում է, որ մայրիկն իր դստերը այդպես նշան է տալիս:

 

Բենը դստեր համար Սթիվի Ուանդերի երգն է նվագում, որը հնչել էր նրանց հարսանիքին:  

 

«Ինչ էլ որ պատահի մեր կյանքում, Օլիվիան միշտ կիմանա, որ այս աշխարհում կա մի վայր, որտեղ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ եղել, թեև կարճ ժամանակով»,-գրում է Բենը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել