Երեխաների դաստիարակության մասին բազում գրքեր կան, բայց դրանցից ոչ մեկում չկա հստակ մեթոդ, թե ինչպես դա ճիշտ կազմակերպել: Բոլոր ազգերը վստահ են, որ հենց իրենց մեթոդներն են լավագույնը:
Ահա 10 երկիր և 10 օրինակ, թե ինչպես են դաստիարակում երեխաներին:
Տաջիկստան
Տաջիկստանում երեխաներին մանկուց հարկադրում են ֆիզիկական աշխատանքի. նրանց սովորեցնում են պատ շարել, հող մշակել: Երեխաներին կերակրում են դոշիրակներով և ռոլտոններով: Ապրում են սուղ պայմաններում, որպեսզի սովորեն Ռուսաստանում կյանքին:
Ճապոնիա
Մինչև հինգ տարեկան երեխաներին ամեն ինչ թույլատրվում է: Նրանց վրա երբեք ձայն չեն բարձրացնում, քարոզ չեն կարդում, չեն հարվածում: Երբ երեխան հայտնվում է միջնակարգ դպրոցում, նրա հանդեպ վերաբերմունքը խստանում է: 15 տարեկանից հետո երեխան համարվում է մեծ, և նրա հետ խոսում են ինչպես հավասարի: Մանկուց ճապոնացի փոքրիկին մերձեցնում են այն մտքին, որ մարդ կարող է լավ ապրել միայն եթե շրջապատված է այլ մարդկանցով:
Մեծ Բրիտանիա
Անգլիացիները դաստիարակում են իրենց երեխաներին խստության մեջ, սովորեցնում են չտրվել էմոցիաներին, լինել կայուն և զուսպ: Մանկուց երեխային սահմանափակում են պահանջների լայն շրջանակով: Ծնողները շատ զուսպ են իրենց էմոցիաների արտահայտման հարցում և ընդհանրապես երեխաներին երես չեն տալիս:
ԱՄՆ
Ամերիկյան հասարակության մեջ երեխաների իսկական պաշտամունք կա, բայց ծնողները բնավ չեն տառապում դրանից: Տանը գլխավորն ամուսնական զույգն է, իսկ երեխաներին մասնակից են դարձնում ցանկացած միջոցառման: Ամերիկյան դաստիարակչական համակարգի գլխավոր կանոնն այն է, որ ցանկացած պատիժ պետք է ուղեկցվի համապատասխան բացատրություններով:
Գերմանիա
Գերմանիայում երեխաները մինչև 3 տարեկան ստանում են տնային դաստիարակություն: 4 տարեկանում երեխան սկսում է հաճախել հատուկ խաղային խումբ, որտեղ սկսում է շփվել այլ երեխաների հետ: Դրանից հետո նա հայտնվում է մանկապարտեզում: Ծնողների համար երեխայի` դպրոց հաճախելու պատրաստ լինելը որոշվում է հասակակիցների հետ հարաբերություններ հարթելու կարողությամբ:
Ֆրանսիա
Այս երկրում ծնվելուց գրեթե անմիջապես հետո երեխային տանում են մսուր, ապա մանկապարտեզ: Ֆրանսիացի երեխաները բավականին արագ են անկախ դառնում. ինքնուրույն դպրոց են հասնում, կատարում անհրաժեշտ գնումներ և անգամ ուտելիք պատրաստում: Ֆրանսիացիները համոզված են, որ նման վաղ սոցիալականացումը միայն օգտակար է փոքրիկների համար:
Իսրայել
Իսրայելում երեխաների դաստիարակությունը համատեղում է կարծես երկու անհամատեղելի բաներ` լիակատար ազատություն և խիստ պահանջներ: Իսրայելական ընտանիքներում երեխաները բառիս բուն իմաստով նստում են ծնողների գլխին: Հրեաների համար ազատության հարցը գլխավորն է երեխայի հաջող զարգացման համար: Իսկ ահա խիստ մեթոդներին դիմում են, երբ երեխան անցնում է բոլոր սահմանները:
Հնդկաստան
Հնդիկ երեխաների դաստիարակությամբ սկսում են զբաղվել դեռ ծնված օրվանից: Գլխավոր հատկանիշները, որ ցանկանում են սերմանել երեխաների մեջ, շրջապատի հանդեպ բարի վերաբերմունքն է և զայրույթի ու ցասումի զսպելու կարողությունը: Երեխաներին հաճախ են գովում, քանի որ համարվում է, որ դա օգնում է երեխային ինքնավստահ լինել:
Հարավային Կորեա
Մինչև 7 տարեկան երեխան համարվում է աստվածային արարած և չի պատժվում. փոքրիկը կարող է անել ամենը, ինչ ցանկանում է: Մանկուց երեխային սովորեցնում են հարգել մեծերին:
Դանիա
Դանիայում երեխաներին դաստիարակում են հավասարության և լիակատար ազատության մթնոլորտում: Մանկուց երեխան ընտանիքի լիիրավ անդամն է, ով ունի սեփական կարծիքը և կարող է մասնակցություն ունենալ բազմաթիվ հարցերի լուծմանը: Դաստիարակության գլխավոր մեթոդը համարվում է խաղը ուստի դանիական մանկապարտեզները համալրված են բազմապիսի խաղային ծրագրերով:
Թուրքիա
Թուրքիայում երեխայի դաստիարակությանը մեծ ուշադրություն չեն դարձնում: Երեխան պետք է լինի կուշտ ու հանգիստ: Իսկ զարգացումը տեղի է ունենում ըստ ավանդույթի, այսինքն երեխան ամեն օր այցելում է բարեկամներին և ընկերներին, որտեղ բազմաթիվ երեխաներ կան: