Panorama.am-ը գրում է.
2010 թվականին Լոնդոնից գողացված Ստրադիվարիուսի ջութակն աճուրդում վաճառվել է 1,385 միլիոն ֆունտ ստեռլինգով: Գործիքի նոր սեփականատեր է դարձել անգլիացի ջութակահարը, ով ղեկավարում է բրիտանական երաժշտական փառատոնը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Ջութակը գողացել էին 2010 թվականի նոյեմբերին հարավկորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմից, որն այդ ժամանակ ելույթ էր ունենում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Գողությունը տեղի էր ունեցել այն պահին, երբ նա ճաշում էր լոնդոնյան սրճարաններից մեկում և կարճ ժամանակով աչքաթող էր արել ջութակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/culture/2013/12/19/auction/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել